Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ՀՀ Նախագահի հանձնարարականներից բխող հիմնադրույթները
ОбществоԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր այս տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականների մանրակրկիտ քննարկմանը եւ մարզպետարանի ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ տալուն:Մարզպետը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ Նախ ագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքը, որը միտված էր Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ զարգացմանը, այնուհետեւ կետ առ կետ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց ՀՀ Նախագահի հանձնարարականները: «Մեր առջեւ հստակ խնդիր է դրված` քսանօրյա ժամկետում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնել մեր կողմից կատարված ուսումնասիրությունները, դրանցից բխող առաջարկությունները: Ուսումնասիրությունները պետք է լինեն մանրակրկիտ, մասնագիտորեն հիմնավորված, արդյունավետ»,- շեշտեց մարզ պետը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնին հանձնարարվեց հստակեցնել այն համայնքների եւ լճափնյա տարածքների ցանը, որտեղ նպատակահարմար է հանրային լողափերի հիմնումը եւ ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, առաջարկություն ներկայացնել Սեւանի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառների մաքրման աշխատաքներն առաջանցիկ տեմպերով իրականացնելու մասին: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի վիճակը եւ ներկայացնել հիմնանորոգման համար պահանջվող գումարի մոտավոր արժեքը, Սեւանի ավազանը կենցաղային աղբի թափոններից զերծ պահելու եւ աղբի վերամշակման գործարանի հիմնման ծրագիրը, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով նախատեսվող եւ առաջին փուլում ընդգրկված 10 քաղաքաշինական ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցման նախնական տեղի որոշման եզրակացությունը: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել Արգիճի գետի վերին հոսանքում ջրամբարի ու դրանից սնվող ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման հզորությունները, ակնկալվող տնտեսական եւ բնապահպանական օգուտները եւ ներկայացնել համապատասխան առաջարկություն:»ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տրամադրված է լավատեսորեն ու վճռական` մեր մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները լուծելու, մարդկանց կենսապայմանները բարելավելու, նոր ու կայուն աշխատատեղեր ստեղծելու, կենսական կարեւոր նշանակության ծրագրերը կյանքի կոչելու համար, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում, անթերի կատարի ՀՀ Նախագահի հանձնարարականներից բխող իր բաժին աշխատանքային պարտականությունը»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան