Քլունիները նշել են ամուսնության մեկ ամյակը (ֆոտո)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ջորջ Քլունին ամուսնացավ Ամալ Ալամուդինի հետ:
Այս մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցները տարբեր հոդվածներ են ներկայացրել, որոնց համաձայն զույգն ամուսնալուծության շեմին է: Այս խոսակցությունները բնական էին, չէ՞ որ ամենագեղեցիկ տղամարդն այսքան երկար ամուսնացած է մնացել:
Սակայն, այս խոսակցությունները մի կողմ թողնելով, Քլունիները շարունակում էին այս կամ այն ֆիլմի պրեմիերային միասին ներկայանալ: Պարզվեց, որ այդ խոսակցություններն ընդհամենը խոսակցություններ են և նրանք օրերս մեծ շուքով նշել են ամուսնության մեկ ամյակը:


