Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Обществоnews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 28-րդ կմ-ում իրար են բախվել «Աուդի Q7» մակնիշի OLQ777 պ/հ (վարորդ` 1957 թ. ծնված Լ. Մ.) եւ «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 QS 974 պ/հ (վարորդ՝ 1985 թ. ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Լ. Մ.-ն եւ ուղեւորներ՝ 1965 թ. ծնված Գ. Մ.-ը եւ 1962 թ. ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Դ. Ս.-ը հոսպիտալացման կարիք չի ունեցել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները: