Ինչպես գրկախառնվելիս կարդալ նրա մտքերը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Բժիշկ Օդրի Նելսոնը պնդում է, որ գրկախառնվելիս կարելի է կարդալ տղամարդու մտքերը, հասկանալ, թե ինչ զգացմունքներ է նա տածում ձեր հանդեպ։ Նելսոնը համոզված է, որ մարմնի լեզուն շատ պերճախոս է, պարզապես պետք է սովորել հասկանալ այն։ Նա ներկայացրել է մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն քեզ այս հարցում։
Նա ամուր գրկում եւ սեղմում է քեզ իր կրծքին
Այսպես տղամարդը ցույց է տալիս, որ դու թանկ ես իր համար։ Բացի այդ, եթե նա կնոջը սեղմում է իր մկանուտ կրծքին, ուրեմն ցանկանում է ասել, որ դու պաշտպանված ես, նա հոգ է տանում քո մասին։
Դուք պառկած եք անկողնում, քո հետույքը հպվում է տղամարդու աճուկին, եւ նա իր ձեռքերով գրկում է քեզ
Նա զգայուն տղամարդ է, որը գնահատում է մարմնական ցանկություններն ու սեռական կապը։ Բայց այսպիսի տղամարդը դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները։ Նա ավելի հեշտությամբ իր զգացմունքներն արտահայտում է ժեստերով, քան խոսքերով։
Նա պառկած է մեջքի վրա եւ թույլ է տալիս, որ դու գլուխդ դնես իր ուսին
Այսպիսի տղամարդը կարողանում է կիսվել իր զգացմունքներով եւ ցույց տալ դրանք։ Նա սիրում է, երբ նրան լսում են եւ հոգ են տանում իր մասին։ Այն ամենն, ինչն իրենից է կախված, նա գերազանց է կատարում եւ փորձում է մեծ հաճույք պատճառել իր զուգընկերուհուն։
Նա գրկում է քեզ ուսերից
Ոչ այնքան ինտիմ քայլ, որը ոչ մի լուրջ նշանակություն չունի։ Այսպես տղամարդը հուշում է, որ գիտի, թե որքան կարեւոր է քեզ համար հպումը։
Աղբյուրը՝ Cosmo.ru