Հայաստանում կմեկնարկի «Աստղագիտական շրջագայություններ և մեծ տվյալներ» միջազգային գիտաժողովը
ОбществоԲյուրականի աստղադիտարանի ամենախոշոր` Մարգարյանի շրջահայության ծրագիրը բոլորում է իր 50 տարին: Այս առիթով հոկտեմբերի 5-ին Հայաստանում կմեկնարկի «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» միջազգային գիտաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերությանհամանախ ագահ Արեգ Միքայելյանը:
«Բենիամին Մարգարյանի շրջահայության ծրագÇրը գալակտիկաների որոնման հատուկ ծրագիր է, որը մեկնարկել էր 1965 թվականին և իրականացվել 15 տարվա ընթացքում: Ծրագրի մեկնարկի կեսդարյա հոբելյանի առիթով աշխարհի տարբեր միջազգային կազմակերպություններից և վիրտուալ աստղադիտարաններից Հայաստան են ժամանելու Վիրտուալ աստղադիտարանի դաշինքի 11 երկրներ ներկայացնող անդամները: Գիտաժողովի հիմնական նպատակն է կիսվել ստացված տեղեկատվությամբ և պլանավորել ոլորտի հետագա զարգացումները: Այն հնարավորություն կտա ստեղծել նոր համատեղ ծրագրեր և ապահովել առաջիկա տարիներին մեր երկրում այդ գիտության զարգացումը», - ասաց Արեգ Միքայելյանը:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը հավելեց, որ 2005թ. հիմնվել էր Հայկական վիրտուալ աստղադիտարանը, որն այս տարի նշում է իր 10-ամյակը և այս երկու իրադարձությունները կնշվեն գիտաժողովի շրջանակներում:
Բենիամին Եղիշեի Մարգարյանը (նոյեմբերի 29, 1913, Շահումյանի շրջան - սեպտեմբերի 29, 1985,), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ և նախագահ։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի` մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել էաստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով ծույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով`Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայիակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։