Հայաստանի կառավարությունը Մադագասկարի ու Տոգոյի կառավարությունների հետ կստորագրի մշակութային համագործակցության մասին համաձայնագրեր: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողո սյանը կառավարության նիստում նշեց, որ սույն համաձայնագրերի ստորագրումը հիմք կստեղծի մշակութային համագործակցության հետագա զարգացման համար, խթան կհանդիսանա անհատ կատարողների և արվեստագետների փոխայցելությունների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի փոխանակումների համար:
Համաձայնագրերը կնպաստեն թանգարանների, գրադարանների և արխիվների միջև ուղիղ կապերի հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի փորձագետների միջև տեղեկատվության փոխանակմանը: