Ереван, 15.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном Филиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке Xinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30 В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человека Четыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламенте Чалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества» FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризиса Нидерланды присоединились к иску ЮАР против Израиля Геноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему миру Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23


Շատերը կարծեցին, թե ես նախանձում եմ Արմենչիկին, դա ծիծաղելի է. Լուսինե Բադալյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռադիո-հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով մեզ հետ զրույցում անկեղծացել է ինչպես հասարակական, այնպես և անձնական հարցերի շուրջ:

-Լուսինե, բավական երկար ժամանակ է, ինչ «Սկսենք նորից» ծրագիրը ասես ժամանակավոր արձակուրդ է գնացել, հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, ե՞րբ հեռուստադիտողը կրկին եթերում կտեսնի  Ձեզ:

-   Ռադիոյում ինչպես միշտ աշխատանքը ամեն օր կա, դե իսկ հաղորդումը, այո, մեր՝ արտասահման մեկնելու պատճառով ժամանակավոր դադարի մեջ էր, բայց հավանաբար այն շուտով կվերականգնենք: Հենց հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և արդեն հոկտեմբերի առաջին երկուշաբթիից, ըստ նախնական տվյալների, կրկին մենք և հեռուստադիտողը կհանդիպենք եթերում: Ի դեպ, նկատեմ, քանի որ պրոֆեսիոնալ այցով էինք մեկնել ԱՄՆ, հասկացանք, որ իրավունք չունենք հաղորդումը նույն տարբերակով անցկացնելու, համենայնդեպս պետք է փորձենք էլ ավելի մեծ պրոֆեսինալիզմ ներդնել հաղորդման մեջ: Միաժամանակ, պետք է նկատեմ նաև, որ ամեն բան մեզնից կախված չէ, քանի որ տեխնիկական հարցերը մեր ձեռքում չեն, միայն մտահղացումներն են մեր ձեռքում, դե իսկ թե ես, թե Ժակը անընդհատ բավականին լուրջ մտահղացումներ ենք ունենում, որոնք միշտ չէ, որ կարողանում են հեռուստաընկերություններն իրականացնել, քանի որ բոլոր հեռուստաընեկրություններն էլ թե ֆինանսական, թե տեխնիկական խնդիրներ ունեն:

-Հետաքրքիր է՝ Ձեր կարծիքը այսօրվա հեռուստադաշտի մասին, քանի որ հեռուստաընկերություններից շատերը նշում են, որ ջանք չեն խնայում ստեղծել բարձր մակարդակի արտադրանք, բայց միշտ չէ, որ բոլորը գոհ են:

-   Հեռուստաընկերությունները ասում են, որ ջանք չեն խնայում, բայց եթե որոշակի արդյունքի չեն հասնում, դա նշանակում է, որ որքան անհրաժեշտ է, այդքան ջանք չեն ներդնում: Բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում և մայր հեռուստաընկերությունը ունեն և լավ ծրագրեր և միաժամանակ ունեն նաև բավականին անհաջող նախագծեր, և այդ ամենը հեռուստաըներության ղեկավարների կամ այլ իրավասու անձանց կողմից մեկնաբանվում է, որ պահանջարկը այսպիսին է և պետք է տալ այսպիսի արտադրանք, բայց ես ի սկզբանե դեմ եմ եղել այդ մոտեցմանը և չեմ կարծում, որ երբևիցէ կփոխեմ իմ կարծիքն այդ առումով. Պահանջարկը ստեղծողը պիտի լինի հեռուստատեսությունը և ոչ մի դեպքում հեռուստատեսությունը իրավունք չունի կոմպրոմիսի գնալու, որովհետև մեդիան ի սկզբանե ստեղծված է դաստիարակման համար: Ցավոք սրտի, մեր երկրում ոչ ոք այդպես էլ չհասկացավ, որ կրթելու, դաստիարակելու և հասրաակության մեջ ինչ-որ բաներ ներարկելու հնարավորություն մեդիադաշտի նման ոչ մի ուրիշ կառույց չունի, մեդիան ամենահզորն է այդ առումով, այն կարող է հասնել երկրի բարեկեցությանը, կրթամակարդակի բարձրացմանը և ճիշտ հակառակը. ցավոք սրտի մեկ տասնամյակից ավելի մենք երկորդ տարբերակն ենք ընտրել՝ մեդիան աստիճանաբար խեղաթյուրեց ժողովրդի ճաշակը, փոխեց նրանց ցանկությունները և շատ էժանացրեց ու իջեցրեց, դրա արդյուքնում էլ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Նաև նկատեմ, որ ցավոք սրտի ես չեմ էլ տեսնում այն տենդենցը, որ որևիցե մեկը ցանկություն ունի այդ ամենը փոխելու հակառակ ուղղությամբ, ավելի ճիշտ ցանկություն գուցե շատերը ունեն, բայց կարծում եմ, որ այդ ամենը չի կոմպեսացվի, քանի որ մեդիան հիմնականում անկախ և ինքնաֆինանսավորվող դաշտ է, հետևաբար պետք է զիջումների գնալ: Այսօր կոմերցիան այնքան է շատացել հեռուստաընեկրություններում, որ որևիցե լավ բան, երբ անում ես, չի էլ երևում այդ ընդհանուրի մեջ, դա նկատում են շատ քիչ քանակությամբ մարդիկ և դա ոչինչ չի փոխում: Իհարկե, կոմերցիան կոմերցիա, բայց կցանկանայի, որ մի օր հասնեինք նրան, որ գոնե այլընտրանք լիներ կիրթ մարդկանց համար: Իհարկե, այսօր էլ կան մի քանի հետաքրքիր, ինտելեկտուալ ծրագրեր, որոնք ինքս էլ հաճույքով դիտում եմ:

-Վերջերս գրառում էիք կատարել՝ հայտնելով Ձեր դժգոհությունը երգիչ Արմենչիկին շնորհած ՀՀ վաստակավոր արտիստի կոչման նկատմամբ, հետաքրքիր է Ձեր վրդովմունքը կոնկրետ ինչի՞ն էր ուղղված:

-   Ես ցավում եմ, որ իմ վրդովմունքը մարդիկ ընկալեցին որպես Արմենչիկին դեմ ուղղված խոսք, շատերը կարծեցին, թե ես նախանձում եմ, ինչը ծիծաղելի էր: Թող սա թեկուզ մեծամտություն հնչի, բայց ինձ համար լրիվ միևնույն է ինձ ով է հասկանում, և ով չի հասկանում, քանի որ ով, որ պետք է, նա էլ հասկանում է: Ցավալի է տեսնել, թե ամենապարզ բանը ինչքան դժվարությամբ են հասկանում մարդկանց մեծ մասը, իսկ այն մարդը, ով զինված չէ գիտելիքով և ինտելեկտով, որոշակի կայուն սկզբունքային տեսակետներով, այդ մարդկանց այնքան հեշտ է կառավարել և այս ափից այն ափ նետել: Արդյունքում հասկանում ես, որ այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, այն երազանքները, որ հասնենք մարդակենտրոն հասարակության, դեմոկրատիայի և այլն, հասկանում ես, որ դա պրակտիկորեն հնարավոր չէ համենայնդեպս շատ երկար ժամանակ: Ինձ շատ հարցեր են մտահոգում, բայց ես խոսում եմ այն ամենի մասին, ինչի շուրջ իմ ունեցած գիտելիքները ինձ թույլ են տալիս: Ասօր ես կարող եմ ինձ թույլ տալ և խոսել երգարվեստից, որովհետև այս ոլորտում գրեթե երկու տասնամյակ է՝ ես գործում եմ, գործում եմ այն ժամանակից, երբ այս հայտնի «աստղերի» մեծ մասը չկային էլ դեռ, նրանցից շատերը իմ աչքի առաջ են ձևավորվել, շատ ժամանակ նրանցից շատերը իմ ծրագրերը օգտագործելով են ասպարեզ դուրս եկել: Տարիների ընթացքում մի բան հստակ եմ հասկացել՝ գիտելիքն ու ճաշակը փոխկապակցված են իրար, գիտելիքով զինված մարդը երբեք չի կարող լինել անճաշակ, հետևաբար իսկապես ճաշակով մարդը երբեք չի կարող կանգ առանել սահամանփակված գիտելիքների վրա, անճաշակ մարդը խելացի լինել չի կարող, հետևաբար մենք ունենք այն, ինչ ունենք: Ինչո՞ւ է տարիներ և դարեր շարունակ մշակույթը կարևորվել մարդկանց կյանքում, չէ որ դա թիթիզություն չէ ուղղակի, դա շատ կարևոր զենք է՝ բանակից ոչ պակաս զենք է մշակույթը, որը ազգի գոյատևաման նախադրյալներից մեկն է, կործանելով այդ մշակույթը ոչ մի բանակ քեզ չի փրկի, որովհետև քիչ ավելի հզոր քաղաքակրթություններ չեն անցել պատմության գիրկը, իսկ ո՞վ է ասում, որ նրանք բանակ և լավ քաղաքական գործիչներ չեն ունեցել, դրա համար էլ այսօր չկան բազում քաղաքակրթություններ, բայց ապրում է նրանց մշակույթը և այսօր կարողանում ես ասել օրինակ սա շումերա-աքքադական մշակույթ է, իսկ մենք այսօր թե ինչ արեցինք մեր մշակությի հետ, ես ավելորդ եմ համարում արդեն խոսել:

-Դուք շատ հետևողական ծնող եք, հետաքրքիր է՝ Ձեր երեխաների համար արգելքներ դնո՞ւմ եք կապված հայկական հեռուստածրագրեր դիտելու հետ:

-   Իհարկե, կան ծրագեր, որոնց մասին գուցե նրանք բակից լսելով գալիս ուզում են դիտել, բայց ես որքան հնարավոր է նրանց շեղելով արգելում եմ դիտել դրանք: Մենք ընտանիքով մեծ հաճույքով դիտում ենք «Ամենախելացին», այդ հաղորդումը մեր տանը մի տեսակ հաճելի ազարտային իրավիճակ է ստեղծում, որովհետև մենք էլ մեր տանն ենք փորձում հարցերին արագ պատասխանել: Նման խաղիկների միջոցով փորձում ենք հետաքրքություն առաջացել նորմալ հաղորդումների նկատմամբ:

-Լուսինե , դուք շատ հոգատար մայր եք, հետաքրքիր է՝ Ձեր ընտանիքում ո՞րն է այն կարևոր հիմքը, որի հիման վրա փորձում եք մեծացել Ձեր երեխաներին:

-   Համենայնդեպս ես, որպես մայր, փորձում եմ ամեն բան անել, որովհետև կարծում եմ, որ հասարակությունը շատ մեծ դեր ունի անհատի զարգացման հարցում, բայց իհարկե, այն հիմքը, որ դրվում է մանկության շրջանում, շատ դժվար է լինում խախտել և նույնիսկ մի փոքր շեղվելու դեպքում միևնույն է հետո վերադառնում ես այդ նույն հիմքին, դրա համար ես ուժ, եռանդ և ջանք չեմ խնայում, որպեսզի իմ երեխաները ճիշտ հիմքերի վրա մեծանան, որպեսզի հասկանան, որ օրինակ կեղտոտ բակում չի կարելի ապրել, կարելի է պայքարել և հասնել լուծման, կարելի է խնդիրները ինքնուրույն փորձել լուծել: Նրանք պարտադիր պետք է հասկանան, որ ոչ միայն շրջապատը, այլ նաև մարդկանց հետ իրենց հարաբերությունները պետք է մաքուր լինեն: Հիմքերը շատ կարևոր են մարդու կյանքում, ես չեմ տեսել մի մարդու, ով ունենա շատ լավ կրթություն, լինի շատ գրագետ և ինտելեգենտ և մեծագույն հաճույքով լսի ռաբիզ երաժշտություն կամ անճաշակ լինի, եթե այդպես է լինում, ուրեմն հիմքերը լավ չեն դրվել: Իմ իսկ փորձով ես հասկացել եմ, որ պետք է ապրես՝ հավատարիմ մնալով քո հոգեկերտվածքին, երբեք պետք չէ ձուլվել համընդհանուրին, և դա կգնահատվի այնտեղ, որտեղ որ պետք է, այդպիսին լինելով էլ հաստատ դու քո նման կգտնես, կարևոր է, որ քեզ չդավաճանես:

-Լուսինե, հաճախ թվում է, թե հիասթափված եք, բայց միաժամանակ դուք աչքի եք ընկնում Ձեր պայքարող տեսակով: Ինչպե՞ս եք կարողանում Ձեր մեջ հաղթել հիասթափությունները:

-  Հիասթափվելուց և սեփական աշխարհում փակվելուց հեշտ բան աշխարհում չկա: Ես ինձ երբեք թույլ մրադ չեմ համարել, ինձ ճանաչող ցանկացած մարդ գիտի, որ ես աննորմալ ուժեղ եմ թե հոգեպես, թե կամքով, հետևաբար չեմ կարծում, որ ինձ սազում է ինչ-որ բանից հիասթափվել: Իհարկե, ես էլ շատ բաներից կարող եմ հիասթափվել և նույնիսկ մանրուք թվացող միջադեպերը շատ ծանր տանել, բայց նաև ես շատ արագ ինքանակարգավորվող օրգանիզմ եմ: Ես կարող եմ չպայքարել, որովհետև ես իմ կյանքը լավից-վատից դասավորել եմ և ինձ համար կարող է լրիվ միևնույն լինել, թե կողքից ի՞նչ են անում, գնում են անդունդը, թե ոչ, բայց եթե ինչ-որ մեկը չգտնվի, կամ այսպես ասած հավես չունենա բարձրաձայնել խնդիրների մասին, մենք դրանով ոչ մի լավ բանի չենք հասնի, ես պարտավոր եմ խոսել խնդիրների մասին, որովհետև իմ խնդիրը ոչ թե հայտնի դառնալն էր, այլ ինձ վստահող հասարակությանը ծառայելը, դա խղճի հարց է: Կարծում եմ իմ ուժերի սահամններում ես կարողացել եմ ստեղծել այն ամենը, ինչի անհրաժեշտությունը ես ունեմ, եթե անհրաժեշտություններս մեծանան, ավելիին էլ կհասնեմ, ես կարող եմ:

-Նկատեցիք, որ ուժեղ եք տեսակով, միաժամանակ շատ կանայք կարող են նեղսրտել՝ պատճառաբանելով, որ հոգնել են ուժեղ լինելուց, դուք նման իրավիճակի բախվե՞լ եք:

-   Ամեն դեպքում կնոջ համար ուժեղ լինելը առավելություն չէ, կինը իրավունք չունի ուժեղ լինել, նա պետք է լինի փխրուն, ունենա իր պարտականությունների շրջանակը, որի մեջ պետք է փորձի լավագաույնս ամեն բան անել, բայց դու երբեք չես իմանա, թե կյանքը ի՞նչ է նախապատրաստել քեզ համար և ի՞նչ ճանապարհով է քեզ տանելու, կյանքի համար տարբերություն չկա դու կինս ես, թե տղամարդ և այդ դեպքում մարդը սկսում է թրծվել, արդյունքում կոփվում և ուժեղանում ես, միաժամանակ, կյանքն էլ ոչ մեկի համար ոչինչ հենց այնպես չի պատրաստում, ուրեմն ինչ-որ անելիք ունես, եթե բավականին ծանր գնով հասել ես որոշակի ուժեղության մակարդակի, ապա դա էլ պետք է ծառայացնել կյանքի, այլ ոչ թե քեզ համար, բնականաբար բոլորն էլ ցանկանում են լինել ապահովված, հանգիստ և խաղաղ:

-Լուսինե, այդ ճանապարհին մեղավորնե՞ր եք ավելի շատ փնտրում, թե՞ Ձեր մեջ էլ եք սխալներ գտնում:

-  Երբեք, ես համարում եմ իմ կյանքի ձեռքբերումներից մեկը և իմ առավելությունը շատերի նկատմամաբ, որ նույնիսկ ամենակնհայտ խնդրի ժամանակ, որն իմ մեղքով չէ, ես բացի ինձնից ոչ մեկին չեմ մեղադրում: Ցանկացած բան, որ կատարվում է ինձ հետ, դրա մեղավորը միայն ես եմ, ուրիշ ոչ մեկ, նույն կերպ էլ, երբ հասարակության հետ է մի բան կատարվում, մեղավորը հենց հասարակությունն է: Ցանկացած մարդ արժանի է այն ամենին, ինչ ունի: Այն մարդը, ով ֆիզիկապես առողջ է, բայց ունի խնդիր, ինչ-որ բանի չի ասել, ապա դրա մեղավորը միայն ինքն է:

-Մտքեր ունեցե՞լ եք, ըստ որի կցանկանայիք ամեն բան նորից սկսել:

-  Ոչ, ես նման մտքեր չեմ ունեցել, որովհետև ես կարծում եմ, որ գիտակցության այն մակարդակին, որին ես եմ հասել ինձ համար, ուրիշ ոչ մի ճանապարհով դրան չէի հասնի: Եթե ես չունենայի բոլոր այն խնդիրներն ու սայթաքումները, ապա ես չէի հասնի այս կետին, որի վրա հիմա կանգնած եմ, հետևաբար ես չէի ցանկանա ամեն բան նորից ու ավելի լավ սկսել, քանի որ ճիշտ է ճանապարհը դժվար է եղել, բայց դա այն է, ինչ որ իմն է: Իսկ այ այս պահից այն կողմ ինչ-որ մի բան կփոխեմ, թե ոչ, դա արդեն ինձնից է կախված: Միշտ պետք է շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ-որ եղել է, որովհետև չգիտես հակառակ դեպքում ինչպե՞ս կլիներ:

-Լուսինե, հանրային մարդկանցից շատերը ասում են, որ կցանկանային ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, նման զգացողություն ունեցե՞լ եք:

-  Իրականում թվում է, թե ես շատ եմ աշխատում, բայց ես օրվա մեջ աշխատում եմ 5-6 ժամ ընդամենը և մնացած ամբողջ ժամանակը տրամադրում եմ երեխաներիս և ընտանիքիս, տուժում են միայն ընկերներս, որովհետև շատերը գիտեն, որ ինձ տաս րոպեով մեկ բաժակ սուրճի տանից հանելը շատ լուրջ խնդիր է, որովհետև ես միշտ մտածում եմ, որ այդ ընթացքում ես օրինակ կխաղամ երեխաներիս հետ: Ընտանիքս երբեք չի տուժում իմ աշխատանքից, որպեսզի հետո հանկարծ խղճի խայթ չունենամ:

Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде«Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяПодведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 марта