ԱՄՆ-ի բնակիչներից մեկը վիճակախաղի տոմսով 301 մլն դոլարի ջեքփոթ Է շահել
ОбществоԱՄՆ-ում խաղարկվել Է ժողովրդականություն վայելող Powerball վիճակախաղի 301 մլն դոլարի ջեքփոթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հայտնել են խաղարկության կազմակերպիչները:
Վիճակախաղի տոմսը, որում համընկել են բոլոր վեց թվերը, ձեռք Է բերվել Միչիգանի նահանգում: Հաջողակի անունը չի հաղորդվում, հայտնի Է միայն, որ վիճակախաղի շահած տոմսը նա գնել Է լցակայաններից մեկում:
Վիճակախաղն անցկացվում Է 44 նահանգներում, Կոլումբիայի համերկրային օկրուգում եւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Տոմսի գինը 2 դոլար Է: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առեւտրական կետերի մոտ, որոնք «հաջողություն բերող» են համարվում, խոշոր խաղարկությունների նախաշեմին իրենց բախտը փորձել ցանկացողների երկար հերթեր են գոյանում