Ինչպես պահպանել քաղաքավարության կանոնները ռեստորանում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
1. Տղամարդը բացում է դուռը և կնոջն առաջ է թողնում, ինչից հետո օգնում է նրան հանել վերարկուն: Եթե ռեստորանում սեղան է պատվիրված, հենց տղամարդը պետք է հետաքրքրվի, թե որտեղ է այն, և ընկերուհուն ուղեկցի այնտեղ:
2. Չափազանց բարձր ծիծաղելը, աղմուկով շփվելը, մարդկանց ուշադիր զննելը վիրավորկան է:
3. Ոսկե կանոն. ով հրավիրում է, նա էլ վճարում է: Սակայն եթե սեղանը նախապես պատվիրված չէ, և ձեզ հարցնում են. «Գուցե ճաշե՞նք», ապա յուրաքանչյուրը վճարում է իր համար: Նշանակում է, որ պետք է նախապես հաշվարկեք ձեր քսակի հնարավորությունները և մատուցողին զգուշացնեք առանձին հաշվի մասին, որպեսզի կես ժամ չզբաղվեք հաշվիչով:
4. Եթե ձեր հյուրն ինքն է ցանկանում վճարել հաշիվը, չարժե ակտիվ վիճել և փորձել նրա գրպանը գումար խցկել: Դա ամենևին ավելորդ է: Շատ ավելի քաղաքավարի կլինի համաձայնել և թույլ տալ, որպեսզի ձեզ հյուրասիրեն: