Վարշավայում մեկնարկում Է դաշնակահարների Ֆրիդերիկ Շոպենի անվան միջազգային մրցույթը
КультураԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 1-ին սկսվում Է դաշնակահարների Ֆրիդերիկ Շոպենի անվան միջազգային հեղինակավոր մրցույթը: Այս առիթով Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայում համերգ կտա արգենտինացի հայտնի կատարող Մարտա Արգերիխը:
Ընտրական փուլից հետո հիմնական մրցույթ են անցել 20 երկրների 80 երաժիշտներ, այդ թվում՝ ռուսաստանցի վեց դաշնակահարներ:
Լսումները կսկսվեն հոկտեմբերի 3-ին: Եզրափակիչ փուլ կանցնեն մրցույթի 10 մասնակիցներ, որոնք հոկտեմբերի 18-20-ը Ազգային ֆիլհարմոնիայի նվագախմբի նվագակցությամբ պետք Է կատարեն Ֆրիդերիկ Շոպենի (1810-1849)՝ դաշնամուրի համար գրված երկու կոնցերտներից մեկը: Ժյուրիի կազմում ընդգրկվել են 17 պրոֆեսիոնալներ, այդ թվում՝ շոպենյան մրցույցի տարբեր տարիների հաղթողներ:
Ֆրիդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն ամենահներից մեկն Է աշխարհում: Առաջին երաժշտական ստուգատեսը կայացել Է Վարշավայում 1927 թվականին, իսկ այնուհետեւ այն անցկացվել Է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի:
Ստեղծագործական մրցությանը մասնակցում են 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ, որոնք կատարում են բացառապես Շոպենի ստեղծագործությունները: 2010 թվականին կայացած վերջին ստուգատեսի հաղթող Է դարձել ռուս դաշնակահարուհի Յուլիանա Ավդեեւան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: