Մաքսավորները 119 կարիճ են առգրավել Փարիզի օդանավակայանում
ОбществоՖրանսիացի մաքսավորները Pandinus Dictator տեսակի 119 թունավոր կարիճ են առգրավել Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում:
Ինչպես հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով 20minutes.fr պորտալին, հատվածավորների այս տեսակը գտնվում Է հսկողության ներքո, դրանց գնման հնարավորությունը խստիվ սահմանափակված Է: Ներկայում հայտնի չԷ, թե որ երկրից Է թունավոր բեռը հայտնվել Ֆրանսիայում: Նաեւ չի պարզված չԷ, թե ով Է զբաղվել կարիճների մաքսանենգությամբ:
Կարիճների Pandinus Dictator տեսակը տարածված Է Աֆրիկայի մի քանի տարածաշրջաններում, մասնավորապես, Գաբոնում, Հասարակածային Գվինեայում, Կամերունում եւ Կոնգոյի Հանրապետությունում: