Հրապարակվել են 2015 թվականի այլընտրական Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
ОбществоՀոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում հրապարակվել են 2015 թվականի համար «Հանուն արժանավայել կենսակերպի» (Right Livelihood Award) միջազգային մրցանակի դափնեկիրների անունները, որը նաեւ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով մրցանակային հիմնադրամի կայքին:
Այս տարվա գլխավոր դափնեկիրն Է դարձել քաղաքական գործիչ եւ Մարշալյան կղզիների կառավարության նախարար Թոնի Դեբրամը «միջուկային տերությունների դեմ իրավական միջոցներ ձեռնարկելու արիության համար, որոնք չեն կատարել զինաթափման գծով իրենց պարտավորությունները՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան»:
Երեք դափնեկիրների, որոնք բաժանելու են 320 հազար եվրոյի պարգեւը, թվում են Արկտիկայում Էսկիմոսների իրավունքների կանադացի պաշտպան Շեյլա ՈՒոթ Քլաուտիերը, ուգանդացի իրավապաշտպան Կաշա Ժակլին Նաբաջեսերան եւ իտալացի վիրաբույժ եւ հումանիստ Ջինո Ստրադան: Մրցանակի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ պարգեւը շնորհել են Ուգանդայից եւ Իտալիայից դափնեկիրների:
Հիմնադրամի կանոնների համաձայն՝ դրամական պարգեւը նախատեսված Է ոչ թե դափնեկիրների անձնական կարիքների, այլ նրանց աշխատանքի ու գործունեության համար, որն արժանացել Է մրցանակի: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Ստոկհոլմում:
Անցյալ տարի դափնեկիրների թվում Էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը եւ «Գարդիան» թերթի լրագրող Ալան Ռասբրիջերը:
Մրցանակը սահմանվել Է 1980 թվականին: Այն ամեն տարի շնորհվում Է «ի նշան այն անձանց ճանաչման ու աջակցման, ովքեր գործնական եւ ընդօրինակման արժանի պատասխաններ են տալիս արդիականության առավել ակտուալ մարտահրավերներին»:
Այսօրվա դրությամբ «Հանուն արժանավայել կենսակերպի» մրցանակի դափնեկիրներ են դարձել աշխարհի 67 երկրների 162 ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: