Չեխիայում 10 աստիճան ցուրտ Է գրանցվել
ОбществоՉեխիայում 10 աստիճան ցուրտ Է գրանցվել: «Նման բան առաջին անգամ Է պատահել մեր երկրում եղանակի դիտարկումների գրեթե 300-ամյա պատմության մեջ»,-լրագրողներին հայտարարել Է Չեխիայի հիդրոօդերեւութաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Լենկա Մուսիլովան, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Հոկտեմբերի առաջին օրվա համար օդի ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել Է Հյուսիսային Չեխիայում՝ Յիզերկա գետի շրջանում,-ընդգծել Է նա:-Հոկտեմբերի 1-ի համար նախորդ մինուսային ջերմաստիճանի ռեկորդն այս շրջանում գրանցվել Էր երեք տարի առաջ: Այն ժամանակ ջերմաչափի սյունն այնտեղ իջել Էր մինչեւ մինուս 3,9 աստիճան»:
Ջերմաստիճանի կտրուկ իջեցում Է տեղի ունեցել նաեւ Չեխիայի ամբողջ տարածքում: Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ դեռ մեկ շաբաթ առաջ օդը տաքանում Էր մինչեւ պլյուս 25 աստիճան, այժմ ցրտել Է մինչեւ չորս աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: