Անգլիայում եւ Ուելսում ծխելն արգելված Է այն ավտոմեքենաներում, որտեղ երեխաներ կան
ОбществоԱնգլիայում եւ Ուելսում ծխելու արգելք Է սահմանված այն ավտոմեքենաներում, որտեղ անչափահասներ կան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան օրենքը ուժի մեջ Է մտել հոկտեմբերի 1-ին:
Օրինախախտներին տուգանք Է սպառնում 50 ֆունտ ստեռլինգի չափով: Ոստիկանությունը խոստանում Է, որ սկզբնական շրջանում մեղմ Է վերաբերվելու նրանց նկատմամբ, ովքեր խախտում են օրենքը: Սակայն ավտոմեքենայի բաց պատուհաններն արդարացում չեն, նշում Է օրենքը: Ինչպես պարզել են բրիտանացի գիտնականները, ծխախոտի ծուխն ավտոմեքենայում մնում Է մինչեւ 2,5 ժամ՝ նույնիսկ եթե պատուհանները բաց են:
Վիճակագրության տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում տարեկան 300 հազար երեխաների են բժշկի բերում պասիվ ծխելու հետ կապված հիվանդությունների պատճառով, ընդ որում՝ 9,5 հազար երեխաներ հոսպիտալացվում են:
Շոտլանդիան նույնպես պլանավորում Է համապատասխան արգելք ընդունել: Սպասվում Է, որ դա տեղի կունենա հաջորդ տարի: Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կվերլուծեն, թե ինչպես Է աշխատում օրենքը Մեծ Բրիտանիայի մյուս մասերում եւ դրանից հետո որոշում կընդունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: