Սյունիքի մարզպետի որդին ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
ОбществоԳորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Քրեական գործը վերահսկողդատախազը քննարկել է ՀՀ քննչական կոմիտեիմիջնորդությունը և որոշում է կայացրել վերացնել կալանավորում խափանման միջոցը. իմ պաշտպանյալը ազատ է արձակվել»,- Արմենպրես-ի հետ զրույցում հայտնեցՏիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն տուժող կողմի նոր ցուցմունքների հիման վրա Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ինտեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն` վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:
Ավելի վաղ`սեպտեմբերի 16-ին, քննիչը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում էր ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Սյունիքի մարզպետ ՍուրիկԽաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ` դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ինմեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն,որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն էգործադրել Հարություն Զաքարյանի նկա տմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տիգրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուվերաբերյալ: