Հայաստանի հանրային hեռուստաընկերությունը հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով
ОбществоՀայաստանի հանրային հեռուստաընկերությունը հոկտեմբերի 1-ից հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով:
Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներն այսուհետ Հանրային հեռուստաընկերություն կարող են դիտել արբանյակային հետեւյալ պարամետրերով՝ Satellite: Hot Bird 13C, Orbital position: 13.0 degrees East, Transponder number: &nbs p;007, Downlink signal frequency: 11334.33 MHz, Downlink polarisation: Horizontal, Channel: DVB – S, Symbol Rate: 27500 Mbaud, FEC: ¾, Modulation:QPSK, Service id Armenia 1 TV:
Այս փոփոխությունը կնպաստի հեռարձակման որակի լավացմանը, թույլ կտա հեռուստադիտողներին հետեւելու հաղորդումներին ինչպես ձայնային առավել լավ որակով, այնպես էլ պատկերի առավել հստակությամբ: Առաջին ալիքի հեռուստադիտողները համապատասխան տեխնիկական տվյալներին կարող են ծանոթանալ հեռուստաընկերության պաշտոնական կայքում (http://www.1tv.am/hy/
Առաջին ալիքը հասանելի է Հյուսիսային Ամերիկայում, ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում եւ Մերձավոր արեւելքում: