Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանի մասին. 10 պատճառ, թե ինչու եմ սիրում Հայաստանը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Կալպանա Սանդերը «The Huffingtonpost» կայքում «10 պատճառ, թե ինչու եմ սիրում Հայաստանը» խորագրով հոդված է ներկայացրել։ 

Սանդերը հոդվածը սկսում է՝ հարց ուղղելով ընթերցողին այն մասին, թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնյա պետությունն է, և որ Շերը, ում իսկական անունը Շերիլին Սարկիսյան է, ծագումով կիսով չափ հայուհի է։ 
Նա նշում է, որ նրանք, ովքեր որոշում են ճամփորդել, երբեք առաջինը Հայաստանի մասին չեն մտածում։ «Դա լեռնային երկիր է՝ գեղեցիկ բնապատկերներով և ակտիվ ու բազմագույն մայրաքաղաքով»։ Սանդերը, նշելով, որ նոր է վերադարձել Հայաստանից, ներկայացնում է այն պատճառները, թե ինչու է սիրում Հայաստանը՝ խորհուրդ տալով ընթերցողներին նույնպես այցելել այստեղ։

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ինչ է պատմում զբոսաշրջիկ լրագրողուհին մեր երկրի մասին։

Այն չափազանց երիտասարդ է թվում

2015-09-29-1443537827-3681867-IMG_6100.JPG

Ես Հայաստան մեկնեցի՝ սպասելով, որ ժամանակի մեջ քայլ կանեմ դեպի հետ։ Ես կարդացել էի Հայաստանի հինավուրց վանքերի մասին, ուսումնասիրել երկրի տեղը պատմության մեջ։ Ես պատրաստ չէի մայրաքաղաքն այսպիսին տեսնել. Երևանի ակտիվ ժամանակակից Կենտրոն շրջանը, գեղեցիկ սրճարաններն ու ռեստորանները, որոնք լիքն են նույնիսկ աշխատանքային ժամերին։ 1700 տարեկան քաղաքի համար Երևանը չափազանց երիտասարդ է թվում։

Այն ունի աշխարհի ամենաչքնաղ վանքերը

2015-09-29-1443537873-5429456-IMG_7286.JPG2015-09-29-1443537939-5331999-IMG_8006.JPG

Հայկական վանքերը պարզապես ամենագեղեցիկն են։ Ես բազմաթիվ վանքեր եմ այցելել, և դրանցից ամեն մեկը նախորդից էլ ավելի գեղեցիկ էր։ Մութ ու մերկ, առանց դեկորացիաների, սակայն ներսում մեկ կամ երկու վառվող մոմերը դարավոր աղոթքի իրական հոգևոր մթնոլորտ են ստեղծում։ Աղքատիկ պատերը ժամանակին բազմաթիվ հոգևոր որմնանկարներ ու գեղանկարներ են կրել իրենց վրա, որոնք ոչնչացվել են զավթիչների կողմից։ Սովորաբար դրանց գտնվելու տեղերը նույնպես շունչը կտրվելու աստիճան գեղեցիկ են. Սևանա լճի ափին, կիրճերում, ժայռի վրա կամ փորված ժայռի մեջ, ինչպես Գեղարդը։

Երկրի ազգային խորհրդանիշը ստիպում է կանգնել ու երկար հիանալ իրենով

2015-09-30-1443584399-7453868-Ararat.jpg

Արարատ։ Հրաշագեղ լեռը, որը կարելի է տեսնել երկրին նվիրված բոլոր նկարներում, մինչև վերջին օրը մնաց մառախուղի մեջ պարուրված։ Այն հայտնի է որպես մի վայր, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, և հայկական առասպելաբանության մեջ համարվում է աստվածների տունը։ Արարատը խորհրդանշում է ազգային ինքությունը, այն կարելի է տեսնել շատ հուշանվերների, գեղանկարների  վրա, որոնք վաճառվում են տոնավաճառում, ինչպես նաև երկրի գերբի ու անձնագրի կնիքների վրա։ Իմ այցի վերջին օրը ես դուրս նայեցի հյուրանոցի իմ սենյակի պատուհանից ու պարգևատրվեցի ձյունապատ լեռան բնապատկերով։ Ես չափազանց հաջողակ էի... Սակայն այս պատմության ողբերգական կողմն այն է, որ Արարատ լեռը՝ Հայաստանի խորհրդանիշը, իրականում գտնվում է Թուրքիայի տարածքում՝ սահմանից 32 կմ հեռավորության վրա. այսքան մոտիկ, մինչդեռ այսքան հեռու։

Սրճարանային շշմեցնող մշակույթը

2015-09-30-1443583512-215759-IMG_6111.JPG2015-09-30-1443584015-4743884-19063982_391e7c59c9_o.jpg

Դա առաջին բաներից մեկն էր, որ իմ այցելության ընթացքում ես նկատեցի Երևանում, և այն քաղաքին ավելի շատ եվրոպական շունչ է հաղորդում, քան ասիական։ Քաղաքը բառացիորեն լի է սրճարաններով։ Յուրաքանչյուր այգի, հրապարակ, փողոցների մեծ մասը սրճարաններ ունեն, և կարևոր չէ, թե օրվա որ ժամն է, դրանք միշտ լի են մարդկանցով։ Հայերը սիրում են, որ իրենց սուրճը խիտ ու մուգ լինի, և սրճարանում նստելը (ու մարդկանց հետևելը) բացասաբար չի ազդի գրպանի վրա, քանի որ Հայաստանում գները բավականին մատչելի են։

Այստեղ այնքան շատ է ժամանակակից արվեստը

2015-09-30-1443582648-1984586-IMG_6275.JPG2015-09-30-1443582684-9042992-IMG_6192.JPG

Երևանը զարդարված է ժամանակակից արվեստով։ Հիմնական տեսարժան վայրը Կասկադ համալիրն է, որը ծառայում է որպես Գաֆեսճիան արվեստի թանգարան. վայր, որը լի է միջազգային արվեստագետների կողմից ստեղծված արվեստի իսկապես հետաքրքիր աշխատանքներով, որոնք հիմնադրի հավաքածուից են։ Արվեստի բազմաթիվ նմուշները գտնվում են կա՛մ Կասկադ տանող զբոսայգում, համալիրի սանդուղքներին, կա՛մ ներսում, որտեղ շարժասանդուղք կա։ Քաղաքը նաև լի է հայտնի հայերի քանդակներով կամ այլ տեսակ արվեստի նմուշներով։ Իմ սիրելի քանդակը Էնդրյու Կարսոնի «Երեք Գլասինատորներն» են Կասկադում. ապակու կտորների արտասովոր դասավորություն, որոնք պտտվում են թեթև քամուց։

Խաչքարեր

2015-09-30-1443582719-4176473-IMG_7249.JPG

Ես սիրեցի հայակական խաչքարերը՝ տերևների, խաղողի, նռների ու սրբապատկերների բարդ նախշերով։ Խաչքար բառը ձևավորվել է հայերեն երկու արմատներից՝ խաչ և քար։ Խաչն ամենահայտնի քրիստոնեական խորհրդանիշներից մեկն է, սակայն ոչ մի ուրիշ տեղ այս խորհրդանշագրությունն այնքան արմատացած չէ մշակույթի մեջ, որքան Հայաստանում։ Ուր էլ գնաս, հազարավոր խաչքարեր կան աշխարհի ամենահին քրիստոնեական այս երկում, որը թույլ է տալիս բացառիկ հայացք նետել նրա վրա, թե ինչպես է արտահայտվում հոգևորը։ Այսօրվա խաչքարերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Թարմ ու չորացրած մրգերի, թարմ օրգանական սննդի անհավանական բազմազանություն

2015-09-30-1443582752-5670987-IMG_6528.JPG2015-09-30-1443582792-6778584-IMG_6846.JPG

Ուր էլ գնայի, հանդիպում էի կանանց, ովքեր չորացրած մրգերի շարան էին վաճառում կամ «չուչխել», «սուջուխ», որը խաղողի թանձր օշարակի մեջ թաթախած ու թելի վրա չորացրած ընկույզ է։ Դրանք վարագույրի նման կախված են ամենուր՝ թղթի պես բարակ մրգային լավաշների հետ ու ծիրանի, խուրմայի, նուշի և թզի զամբյուղներով։ Իրականում ծիրանը հաճախ հսկայական խնձոր են անվանում։ Ասում են, որ Ք.ա. առաջին դարում հռոմեացի հրամանատար Լուկուլլոսը հայկական ծիրանի մի քանի տնկիներ վերցրեց՝ Հռոմ տանելու համար։ Հռոմեացիները տնկեցին դրանք իրենց քաղաքում ու անվանեցին «հայկական սալոր», և այն այնտեղից տարածվեց Եվրոպայում։ Մենք կոմպոտ էինք խմում՝ եռացրած մրգերից (դեղձ, ծիրան, ելակ) պատրաստված մաքուր հյութ, առանց հավելումների։ Մենք տեսել ենք թարմ հյութերի, ջեմերի ու պահածոների տարաներ։ Իսկական մրգերի երկիր։ Մեզ համար սեղան էին գցում ճռճռան աղցաններով, տապակած կանաչեղենով ու բանջարեղենով, բուսական թեյերով ու աղանդերով։ Ճաշացանկում կարելի էր գտնել նաև թղթի բարակություն ունեցող լավաշ հացը, որը թխում էին ստորգետնյա ջեռոցներում, նաև մատուցում էին խորոված միս ու ածուխի մեջ խորոված կարտոֆիլ։ Ես նաև շատ սիրեցի կրեմի նման նրանց թանձր յոգուրտը, որը նրանք մածուն են անվանում։

Փոքրիկ երկրի համար բնապատկերների անհավանական բազմազանություն

2015-09-30-1443582829-307705-IMG_7317.JPG2015-09-30-1443582865-1608803-IMG_7840.JPG

Սա լեռնային երկիր է, և այստեղ ճամփորդելը կարող է ցույց  տալ, թե որքան բազմազան են բնապատկերները. հյուսիսը լի է կանաչ բլուրներով, մինչդեռ հարավն ավելի անապատային է։ Կովկասյան լեռների անապատացված ճանապարհներով ու կիրճերով մենք ուղևորվում էինք Գառնիի հեթանոսական տաճար ու Գեղարդի վանք, որը փորված է ժայռերի վրա։ Մեկ այլ օր մենք ուղևորվեցինք փիրուզագույն Սևանա լիճ, այն աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լճերից մեկն է՝ շրջապատված  լեռներով, որը հայերն անվանում են «Հայկական ծով»։ Մենք այցելեցինք նաև Խոր Վիրապի վանք, որը շրջապատված էր ցորենի արտերով ու խաղողի այգիներով և գտնվում էր Արարատի ցնցող ֆոնին։ Հայաստանը նույնիսկ իր սեփական Շվեյցարիան ունի, որն անվանում են Դիլիջանի ազգային պարկ, դա հաջորդ վայրն է, ուր պետք է այցելեմ հաջորդը։

Եթե երաժշտությունը սիրո սնունդն է, ուրեմն նվագի՛ր

2015-09-30-1443582904-3409896-IMG_5786.JPG2015-09-30-1443582938-6988557-IMG_6113.JPG

Գրեթե ամենուր երաժշտություն է հնչում։ Տոնավաճառում ազգային դուդուկ նվագող տղաներից մինչև փողոցային երաժիշտներ ու Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվաններ։ Հայաստանը երաժշտական երկար տարիների ավանդույթ ունի, որը զարգացվել է Կոմիտասի՝ 19-րդ դարի վանականի կողմից։ Տաթևիկ Մարտինի անունով իմ զբոսավարը, ով աստվածային ձայնով էր շնորհված, Գառնու հեթանոսական տաճարում կրոնական երգ երգեց, որը միշտ կմնա ճամփորդության իմ ամենաթանկ հիշողություններում։  Նույնիսկ լեռնադահուկային վերելակներով անցնելիս յուրաքանչյուր խցիկից բարձրախոսներով երաժշտություն էր հնչում։

Այստեղ են ապրում աշխարհի ամենաբարեհամբույր  մարդիկ, ովքեր այդքան հպարտ են իրենց երկրով

2015-09-30-1443583067-8052521-IMG_6727.JPG2015-09-30-1443583104-4206938-IMG_7978.JPG

Այն, ինչ ինձ առավել շատ զարմացրեց, այն էր, որ բոլոորը մոտենում ու խոսում էին ինձ հետ՝ ցանկանալով իմանալ՝ արդյոք ես հնդի՞կ եմ, թե՞ ոչ, իսկ հետո ասում էին, թե ինչն է իրենց դուր գալիս՝ իմ երկրի հետ կապված։ Երեխաներն ու մեծահասակները պատրաստ էին լուսանկարվել, իսկ մրգավաճառները պատրաստ էին անվճար փորձելու հնարավորություն տալ մինչև որևէ բան գնելը։ Գրեթե միշտ նրանք հարցնում էին՝ արդյոք ինձ դո՞ւր է գալիս Հայաստանը։ Ես միշտ ձեռքով անկեղծորեն նրանց «այո» էի պատասխանում։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank