Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնական ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ОбществоԱրգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:
26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես, Կատամարկա, Չակո, Չուբութ, Կորդովա, Կորիենտես, Խուխույ, Լա Պամպա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սան Խուան, Սանտա Կրուս, Սանտա Ֆե, Սանտիագո դել Էստերո և Տիերա դել Ֆուեգո (Հրո երկիր):