«Էրեբունի-Երևան 2797» սոցիալական ծրագրի 2-րդ օրը քաղաքապետարանի աշխատակիցները կայցելեն 400 ընտանիքների
ОбществоՄայրաքաղաքում շարունակում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում մեկնարկած սոցիալական ծրագիրը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի 2-րդ օրը Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող շուրջ 400 ընտանիքներ:
Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպե ս նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, Ցեղասպանությունը վերապրած անձինք: