«Թալիբան» շարժման զինյալները թվով չորրորդ շրջանն են գրավել Աֆղանստանի հյուսիսում
Общество«Թալիբան» շարժման ջոկատները վերջին երկու օրվա ընթացքում թվով չորրորդ շրջանն են գրավել Աֆղանստանի հյուսիսում: Ինչպես հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում, ծայրահեղականները հսկողություն են հաստատել Բադախշանի նահանգի Վարդուժի օկրուգի նկատմամբ:
Ըստ ոստիկանության տվյալների՝ անվտանգության ուժերի ստորաբաժանումները հարկադրված են եղել թողնել իրենց դիրքերը եւ նահանջել հարեւան շրջան: Այս որոշումը, ինչպես ընդգծել են գերատեսչությունում, ընդունվել Է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Ուժայիններին մինչ այժմ հաջողվում Է հետ մղել արմատականների հարձակումները Բադախշանի նահանգի եւս երկու շրջաններում, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը:
Հոկտեմբերի 1-ին ծայրահեղականները երեք շրջան Էին գրավել Բալղանի, Թահարի եւ Քունդուզի նահանգներում: Կառավարական զորքերի կողմից շաբաթվա սկզբին թալիբներից 300-հազարանոց բնակչություն ունեցող Քունդուզի զգալի մասի ազատագրման ֆոնին «Թալիբան»-ի զինյալներն զգալիորեն ակտիվացրել են իրենց գործողություններն Աֆղանստանի հյուսիսային շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: