Երեք օրում Եվրոպա ժամանած գաղթականների թիվն ավելացել Է 11,5 հազարով
ОбществоԾովային ճանապարհով Իտալիայի եւ Հունաստանի տարածքով Եվրոպա ժամանած գաղթականների թվաքանակը երեք օրում ավելացել Է 11,5 հազարով՝ մոտենալով 534 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսո-ը, հոկտեմբերի 2-ին հաղորդել Է Միգրացիայի միջազգային գործակալությունը (ՄՄԳ):
ՄՄԳ-ի տվյալներով՝ տարեսկզբից Եվրոպա եկած փախստականների թվաքանակը հոկտեմբերի 2-ի դրությամբ կազմում Է 533 հազար 591, ինչը 11 հազար 457-ով ավելի Է, քան գրանցվել Էր երեք օր առաջ:
Նաեւ մինչեւ 2887-ի Է հասել Միջերկրական ծովով փոխադրման ընթացքում անհետ կորածների թիվը:
Միգրանտները Եվրոպա են հասնում հիմնականում Իտալիայով եւ Հունաստանով: Այն երկրների հնգյակը, որտեղից Իտալիայի ափեր են հասնում առավել մեծ թվով փախստականներ, կազմում են Էրիթրեան, Նիգերիան, Սոմալին, Սուդանը եւ Սիրիան: Հունաստանի համար նույն վարկանիշը կազմում են Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ալբանիան եւ Իրաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: