Fossil-ը ներկայացրել Է Intel-ի հետ համատեղ ստեղծված խելացի ժամացույցները
ОбществоԱմերիկյան Fossil ընկերությունը ներկայացրել Է Fossil Q խելացի ժամացույցների հավաքածուն: Ցուցադրությունը տեղի Է ունեցել Նյու Յորքում կազմակերպված նորաձեւության շաբաթի շրջանակներում, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
Սարքը մշակվել Է Intel-ի տեխնոլոգիաների օգտագործմամբ: Խելացի ժամացույցն աշխատում Է Android Wear-ի կառավարմամբ: Ժամացույցի տեխնիկական պարամետրերը հրատարակությունը չի ներկայացնում, սակայն հայտնի Է, որ դրանք համատեղելի են Android, iOS եւ Windows պլատֆորմներով աշխատող սարքերի հետ, ինչպես նաեւ հանդարձված են քայլաչափի գործառույթով եւ այրվող կալորիաների հաշվիչով:
Ժամացույցը վաճառքի կհանվի մինչեւ տարեվերջ եւ հասանելի կլինի երկու տարբերակով՝ կանանց եւ տղամարդկանց համար:
Fossil ընկերությունը հիմնվել Է 1984 թվականին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում: Սկզբում այն զբաղվում Էր կաշվե իրերի, իսկ այնուհետեւ՝ արեւապաշտպան ակնոցների, ինչպես նաեւ բիժուտերիայի եւ հագուստի թողարկմամբ: Fossil-ը նաեւ ժամացույցներ Է արտադրել Michael Kors եւ Burberry հագուստի բրենդների համար:
Սեպտեմբերի սկզբին հայտնի Է դարձել, որ ընկերությունը Opening Ceremony-ի հետ թողարկելու Է կվարցային ժամացույցներ: