«Երբ Բեն Աֆլեկը հանդիպում էր Ջեյ Լոյի հետ, նրա հետ դժվար էր ընկերություն անել». Մեթ Դեյմոն
Lifestyle1in.am-ը գրում է .
Հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը պատմել է իր լավագույն ընկեր Բեն Աֆլեկի հետ հարաբերությունների մասին և խոստովանել, որ երբ վերջինս հանդիպում էր Ջենիֆեր Լոպեսի հետ, նրա հետ շատ դժվար էր ընկերություն անել, հայտնում է starslife.ru-ն:
«Ջենիֆերի կողքին նա շատ էր փոխվել, դարձել էր լրիվ ուրիշ մարդ: Նա այնպիսի տեսք ուներ, կարծես անտաղանդ դերասանը դեր է կատարում»,- ասել է Դեյմոնը և ավելացրել, որ «ցավալի էր նրան նայելը, բայց ով եմ ես, որ նրան ցույց տամ, թե ինչպես պետք է ապրել»: Երբ լուրեր են տարածվել Աֆլեկի և Ջենիֆեր Գարների բաժանման մասին, Դեյմոնը այդտեղ էլ է պահել չեզոք դիրքը:
«Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս ընտանեկան կյանքի վերաբերյալ: Նույնիսկ ինձ համար ամուսնությունը խելագարություն է, սակայն ես սիրում եմ լինել ամուսնացած, քանի որ իմ կողքին իմ մարդն է: Ուրիշներին խորհուրդներ չեմ տալիս: Այստեղ գաղտնիք չկա. կամ ձեր բախտը բերում է, կամ ոչ: Ամուսնության մեջ հաջողությունը շատ կարևոր է»,- ասել է դերասանը:
