Գիտնականները նշել են բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ավելի մեծ հավանականությունը
ОбществоՔաղցկեղով հիվանդանալու հավանականությունն անմիջականորեն կապված Է մարդու հասակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հայտարարել են Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները: Այդ են վկայում այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ներկայացվել են Մանկաբույժ-Էնդոկրինոլոգների եվրոպական ընկերության՝ Բարսելոնում կայացած ամենամյա խորհրդաժողովում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հասակի յուրաքանչյուր 10 սանտիմետր աճի դեպքում այդ հիվանդության առաջացման վտանգը մեծանում Է՝ կանանց մոտ 18 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 11 տոկոսով: Նման կապի պատճառներից մեկն այն Է, որ բարձրահասակ մարդկանց օրգանիզմում բջիջների թիվն ավելի մեծ Է, եւ դրանք ավելի մեծ հավանականությամբ կարող են փոխակերպվել չարորակների, նշել Է գիտնականների խմբի ղեկավար դոկտոր Էմիլի Բենին: Դրա հետ մեկտեղ առավել հավանական են մաշկի քաղցկեղի (30 տոկոսով ավելի շատ), ինչպես նաեւ կանանց կրծքի քաղցկեղի (20 տոկոսով) առաջացումը:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Մանկաբույժ-Էնդոկրինոլոգների եվրոպական ընկերության՝ Բարսելոնում կայացած ամենամյա խորհրդաժողովում: 1958-ից մինչեւ 2011 թվականներն ընկած ժամանակաշրջանում անցկացված հետազոտությանը մասնակցել են 24-ից մինչեւ 77 տարեկան 5,5 մլն կամավորներ, որոնց հասակը կազմել Է 100-ից մինչեւ 225 սանտիմետր:
Այդուհանդերձ, ինչպես նշում Է Mirror-ը, կարիք չկա, որ բարձրահասակները երկյուղեն, քանի որ նրանց հասակը միայն ոչ մեծ ներգործություն Է ունենում քաղցկեղով հիվանդանալու ընդհանուր հավանականության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: