Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային գործիքավորմամբ
КультураՀամաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, ավելի քան 60 ստեղծագործությունների կատարումներ, բացառիկ նախագծեր. Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացմանը հաշված ժամեր են մնացել: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի տեղի կունենան կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Հայաստանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների:
Փառատոնի մեկնարկին ՀՊԵՆ-ը հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և կներկայացնի խաչատրյանական գործեր: Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանիպետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացմաննախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերայինհամերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն: