Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի պատվիրակությունն այցելել է Շենգավիթ
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում է եղել Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցերին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման համատեքստում` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր: