Ինչու է հայազգի միլարդերը բաժանվում իր ռուս կնոջից. 10 փաստ նրանց ամուսնալուծությունից
LifestyleWnews.am-ը գրում է.
Մոսկվայի Յակիմանկա շրջանի դատարանը բավարարել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի՝ դիզայներ Ուլյանա Սերգիենկոյի հետամուսնալուծության մասին դատական հայցը։ Այս մասին այսօր հայտնել է հայազգի միլիարդատիրոջ փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը։
Փաստաբանը նշել է, որ Խաչատուրովն իր հայցում խնդրել է խզել ամուսնությունը՝ այն պահպանելու անհնարինության պատճառով։
«Հայցում չի եղել կարողությունը կիսելու մասին պահանջ, միայն նրանց դստեր ալիմենտների մասին։ Դատարանը բոլոր եկամուտների ¼-ի չափով ալիմենտ նշանակելու մասին որոշում է կայացրել»,- նշել է փաստաբանը։
Մոսկվայի բարձրաշխարհիկ հանրության ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնացել էր 7 տարի առաջ` 2008թ, և ունի 1 դուստր` Վասիլիսան։
Wnews.am-ը ներկայացնում է 10 փաստ զույգի ամուսնության մասին։
1. Նրանց ծանոթությունը մինչ օրս էլ գաղտնի է պահվում։ Մինչ Դանիլ Խաչատուրովի սիրելին լինելը, Ուլյանան միայնակ էր դաստիարակում իր որդուն։ Այդ փաստն ամենեւին չէր կաշկանդում Դանիլին։
«Նա չգիտեր, որ ես արդեն երեխա ունեմ, մի օր Դանիլն ինձ ռեստորան էր հրավիրել, իսկ ես գնացի փոքրիկ տղայիս հետ, այդ ժամանակ նա երեքուկես տարեկան էր։ Ես շատ ուրախ եմ, որ նա ընդունեց իմ որդուն»,- պատմել է Ուլյանան։ Ի դեպ, այդ ժամանակ Խաչատուրովը պաշտոնապես ամուսնացած էր։
2.Ամուսնու հետ հանդիպումը Սերգեյենկոն անկեղծորեն անվանում էր «ճակատագրի նվեր», իսկ Խաչատուրովին «արքայազն»։
3 Դանիլ Խաչատուրովը եւ Ուլյանա Սերգեյենկոն իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են 2008 թվականին։Այդ ժամանակ նրանց դուստրն արդեն երկու տարեկան էր։
4. Որպես իր կին Դանիլը Ուլյանային հանրությանը ներկայացրեց իր երեսունհիգամյակին։
Գեղեցկուհին անգամ իր ամուսնու համար ստեղծագործական նվեր էր մատուցել. Մերիլին Մոնրոյի ոճում, սպիտակ վարսերով եւ կիսաթափանցիկ զգեստով նա բարձրացել էր բեմ ու երգել «Happy birthday mistr Pressident» երգը։
5.Դասական ֆիլմերը, որոնք ոգեշնչում են Սերգեյենկոյին իր հավաքածուներում, առաջին անգամ Սերգեյենկոն դիտել է ամուսնու հետ, քանի որ որքան էլ տարօրինակ հնչի, նա մինչ այդ նման հնարավորություն չի ունեցել։
Իսկ ահա Դանիլի համար ամեն օր երեկոյան լավ կինոդիտումը ավանդույթ է։
6. Նորաձեւության ոլորտում սեփական կարիերայի հաջող մեկնարկի համար Ուլյանա Սերգեյենկոն պարտավոր է միլիարդեր Խաչատուրովին. վարձել փարիզյան թատրոնը, որպես նորաձեւության ցուցադրության ռեժիսոր ընտրել լեգենդար Ալեկսանդր Բետակին, էլ չասած մնացյալ այլ ծախսերի մասին։
7. Մինչ Ուլյանա Սերգեյենկոյի առաջին ցուցադրությունը, Դանիլը հատուկ կնոջ պատվին տասօրյա արձակուրդ էր ձեւակերպել, որպեսզի լինի նրա կողքին եւ օգնի նրան։
Ի սկզբանե Դանիլը լուրջ չէր վերաբերվում կնոջ գործունեությանը, սակայն ի զարմանս նրան, գործունեության հենց առաջին տարում Ուլյանան կարողացավ ետ բերել ներդրված բոլոր ծախսերը։
8 Դանիլ Խաչատուրովը բաց չի թողել Ulyana Sergeenko ապրանքանիշի ոչ մի ցուցադրություն, սակայն միշտ նախընտրել է մնալ իր ընտրյալի ստվերում։
Սովորաբար գործարարի ծնկներին ցուցադրությանը նստում է իրենց դուստրը։
9 համատեղ կյանքի յոթ տարիների ընթացքում Խաչատուրովին եւ Սերգեյենկոյին լրատվամիջոցները երկու անգամ «բաժանել» են։
2013 եւ 2014 թվականին Tatler եւ Forbes ամսագրերը հասցրեցին միլիարդերին ընդգրկել չամուսնացած տղամարդկանց շարքում, սակայն երկու անգամ էլ զույգը հերքել է իրենց բաժանության մասին խոսակցությունները։
2015 թվականին, սակայն, զույգն իսկապես որոշեց բաժանվել, ընդ որում բիզնեսմենի նախաձեռնությամբ։
10. Հատկանշական է, որ Դանիլ Խաչատուրովը բաժանության փաստը հիմնավորել է այն պահպանելու անհնարինության պատճառով։


