Երբ հանցագործ է լինում ոստիկանը, ուսադիր կրողը, նա շատ ավելի վտանգավոր է, քան սովորական հանցագործը. Գոռ Վարդանյանը նոր՝ «Հրեշների գայլը» ֆիլմի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շատ շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի Գոռ Վարդնյանի նոր բազամսերիանոց դրամա-թրիլլեր ժանրի ֆիլմը, որը կոչվում է «Հրեշների գայլը»: Life.panorama.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ֆիլմը նվիրված կլինի հայկական ոստիկանական համակարգին: Այս ֆիլմում մարզիկ, սցենրիստ, ռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը, ինչպես իր բոլոր ֆիլմերում, հանդես է եկել գլխավոր դերում, ինչպես նաեւ ստանձնել է ռեժիսորի պարտականությունները, նա նաեւ ֆիլմի մտահղացման հեղինակն է, բայց սցենարական լուծումներն իրականացնելու համար, Գոռ Վարդանյանի խոսքերով, իրեն օգնել են պրոֆեսիոնալ սցենարիստների խումբ:
«Այս ֆիլմը քրեական հետախուզությունում աշխատող ոստիկանների մասին է՝ իրենց խնդիրներով, առօրյա անցուդարձով եւ այլն: Ֆիլմում ցույց կտրվի ոստիկանների բախումը հանցագործ աշխարհի հետ»,- նշեց «Հրեշների գայլը» ֆիլմի ռեժիսորն ու հավալեց.
«Այս ֆիլմի հետ կապված մեր գլխավոր նպատակն է, որ մարդկանց ունեցած սխալ պատկերացումներն ու ընկալումները փոխվեն ոստիկանի նկատմամբ, որպեսզի մարդիկ հասկանան մեր կյանքում ոստիկանի դերի անհրաժեշտությունը, սիրեն ոստիկանին, նրա մեջ տեսնեն իրենց պաշտպանի կերպարը, ոստիկանական համազգեստի մեջ տեսնեն իրենց երկրի պատիվն ու սեփական անվտանգությունը, ինչը շատ կարեւոր է: Մեր խնդիրն է, որ այս ընկալումը ավելի բարձրացնենք մարդկանց մեջ, որովհետեւ Սովետական միությունից ասես ժառանգություն է մնացել ոստիկանների նկատմամաբ վատ վերաբերմունքը, այսօր մարդկանց մի հատվածն անգամ խուսափում է ոստիակնության անունը լսելուց, նրանց տեսնելուց, սա կոտրելու անհրաժեշտությունը ունենք, ինչն էլ կատարվում է մեր ոստիկանական համակարգի կողմից, դե իսկ մեր թիմն էլ այս ֆիլմով կփորձի օգտակար լինել այդ հարցում»:
Շարունակությունը` այստեղ: