«Էրեբունի-Երևան 2797». Երևանի տարեդարձին նվերներ են տանում նաև բնակիչները
Общество«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ արդեն 3-րդ օրն է, ինչ մեկնարկած սոցիալական ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակ իցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նվերներ կստանան նաև բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայերի, երիտասարդ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ և ցեղասպանությունը վերապրած անձինք: Ծրագրի 3-րդ օրը նվերներ կստանա 374 ընտանիք: