Ռուբեն Սասունցու և Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը հետաձգվել է մինչեւ 2016թ-ի գարուն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ազգագրական երգի կատարողներ Ռուբեն Սասունցին եւ Գոհար Հովհաննիսյանը հարգելի պատճառաբանությամբ ստիպված են հետաձգել Երեւանում նախատեսված մենահամերգը. այս մասին Life.panorama.am-ին պատմեց Ռուբեն Սասունցին:
«Աշնանը ես եւ Գոհարը նախատեսել էինք երկար դադարից հետո Երեւանում մենահամերգ ունենալ, սակայն սփյուռքից ունեցած հրավերների պատճառով մենք ստիպված եղանք այստեղի մենահամերգը հետաձգել մինչեւ հաջորդ տարվա սկիզբ: Պետք է նկատեմ, որ մեզ համար ոչ պակաս կարեւոր են դրսի համերգները, որոնք արգասիքն են նրա, որ մեզ դրսում սիրում եւ սպասում են: Գոռ Ներսիսյանի ղեկավարությամբ «King» մշակութային կենտրոնի հրավերով եւ կազմակերպությամբ հոկտեմբերի 16-ին եւ 23-ին Լոս Անջելեսի «Ալեքս» համերգասրահում տեղի կունենա «Էրկրի կանչ» խորագրով համերգ-ներկայացումը, որտեղ ինձ եւ Գոհար Հովհաննիսյանին կմիանա նաեւ «Մարաթուկ» ազգագրական երգի համույթի ղեկավար Երվանդ Թորոսյանը»,-նշեց Ռուբեն Սասունցին եւ հավելեց, որ հայրենիքից հեռու իր համերգային շրջագայությունները այսքանով չեն եզրափակվի.
«ԱՄՆ-ից հետո իմ համերգային շրջագայությունները կշարունակվեն Կրասնոդարում, որտեղ նոյեմբերի 4-ին կկայանա իմ հերթական մենահամերգը, իսկ նոյեմբերի 25-ին պատրաստվում ենք մեկնել Ավստրալիա, որտեղ կլինենք ես, Գոհարը եւ Աղասի Իսպիրյանը»,- նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: