Հեղինակ՝ Շեֆ խոհարար
Ինչպես պատրաստել կոնֆետներ «Ռաֆաելլո»
LifestyleԲաղադրիչներ
խտացրած կաթ – 1 բանկա
կարագ – 2-3ճ/գ
կոկոսի քերուկ – 100գր
նուշ – 10-15 հատ
Պատրաստման եղանակ
- Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ և դնում թույլ կրակի վրա:

- Խտացրած կաթին ավելացնում ենք կարագը և եփում մինչև զանգվածի պնդանալը և թեթևակի մգանալը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (չմոռանալով թողնել մի փոքր կոկոսի քերուկ վրան շաղ տալու համար), լավ խառնում զանգվածն ու հանում կրակի վրայից: Թողնում ենք սառչի:

- Տապակում ենք նուշի հատիկները տապակի վրա 5 րոպե առանց յուղի:

- Արդեն սառչած զանգվածից պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ (համաչափ գնդիկներ ստանալու համար կարելի է օգտագործել թեյի գդալ), մեջը տեղադրում նուշի մեկական հատիկ և թաթախում ստացված գնդիկները նախապես առանձնացված կոկոսի քերուկի մեջ:

- Գեղեցիկ ձևավորման համար դնում ենք պատրաստի կոնֆետները փոքրիկ թղթե զամբյուղների մեջ և մատուցում:

Այս հրաշալի կոնֆետները շատ համեղ են ոչ քաղցր թեյի հետ: