Չինաստանում դեռահասը թաքուն ծննդաբերել է աշխատավայրում և լքել նորածնին (լուսանկարներ)
LifestyleՄիջադեպը տեղի է ունեցել Վենչժոու քաղաքի կոշիկի արտադրամասերից մեկում: Տասնյոթամյա Սյաո Յինն արտադրամասի զուգարանում ծննդաբերել է ու անմիջապես որոշել լքել փոքրիկին:
Նորածնին հայտնաբերել է հավաքարարը, ում խոսքով՝ փոքրիկը սառույցի պես սառն է եղել: Սկզբում դեռահասը հերքել է, որ ինքն է երեխայի մայրը, սակայն ավելի ուշ ստիպված է եղել խոստովանել, քանի որ նրա հագուստի վրա նկատվել են արյան հետքեր:
Աղջիկը պատմել է, որ ինքն ու երեխայի հայրն ամուսնացած չեն, ուստի ինքը վախեցել է նորածնին տուն տանել: Աղբյուրը հավելում է, որ աղջկա հայրը, տեղեկանալով թոռնիկի մասին, հրաժարվել է նրան խնամելուց:
Այժմ փոքրիկը հիվանդանոցում է. բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատել:


