Հեռախոսից կախվածության պարզ թեստ
LifestyleՀավանաբար Ձեզ ծանոթ է թեթև խուճապի և հիասթափության զգացումը, երբ հեռախոսը մոռացել եք տանը: Մեր օրերում սա շատ տիպիկ իրավիճակ է:
Իսկ Դուք գիտե՞ք, որ ժամանակակից հասարակության այտ տենդնեցը կոչվում է նոմոֆոբիա: Այս տերմինը առաջացել է անգլերեն «no mobile phobia» արտահայտությունից և ներմուծվել է մասնագետների կողմից՝հեռախոսը կորցրած մարդկանց անհանգստության երևույթը բնութագրելու համար:
Այովա նահանգի համալսարանի հոգեբանները ստեղծել ենհարցաշարնոմոֆոբիայի աստիճանը ստուգելու համար: Այս 20 հարցերը կօգնեն արթնացնել նոմոֆոբիայի զգացում: Պատասխանեք հարցերին և պարզեք նոմոֆոբիայի Ձեր աստիճանը: Հիշեք կամ ինչ-որ տեղ գրանցեք այս հարցերին Ձեր «այո» պատասխանների քանակը:
1. Առանց իմ սմարթֆոնի ինֆորմացիայի հասանելիության ես ինձ անհարմար եմ զգում:
2. Ես կտխրեմ, եթե չկարողանամ ստանալ տեղեկություն հեռախոսի միջոցով՝ երբ ցանկանամ:
3. Երբ չեմ կարողանում ստանալ լուրեր իմ սմարթֆոնով, ես սկսում եմ նյարդայնանալ:
4. Ես կբարկանամ, եթե չկարողանամ օգտագործել իմ սմարթֆոնի հնարավորությունները՝ երբ ցանկանամ:
5. Հեռախոսի լիցքաթափվող մարտկոցն ինձ վախեցնում է:
6. Ես խուճապի եմ մատնվում, երբ իմ հաշվի գումարը վերջանում է:
7. Եթե կապ չկա կամ չեմ կարողանում օգտվել WiFi-ից, ես անընդհատ ստուգում եմ կապի առկայությունը:
8. Եթե չկարողանամ օգտվել հեռախոսից, շատ վատ վիճակում կհայտնվեմ:
9. Եթե ինչ-որ ժամանակում չկարողանամ ստուգել սմարֆոնս, ես անընդհատ կցանկանամ ստուգել այն:
10. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ինձ անընդհատ կանհանգստացնի այն փաստը, որը չեմ կարող ակնթարթորեն կապվել ընկերներիս կամ բարեկամներիս հետ:
11. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ես կանհանգստանայի, քանի որ ընքանիքս ու ընկերներս չէին կարող կապվել ինձ հետ:
12. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ապա կնյարդայնանամ, քանի որ չեմ կարող տեքստային հաղրդագրություններ ուղարկել և զանգեր կատարել:
13. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ես կնյարդայնանամ, քանի որ չեմ կարող պահել ընտանիքիս և ընկերներիս հետ կապը:
14. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ես կնյարդայնանամ, քանի որ չեմ կարող իմանալ, թե ով է ցանկանում ինձ հետ կապվել:
15. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ինձ կանհանգստացնի այն, որ աշխարհի հետ անընդհատ կապը ընդհատվել է:
16. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, կմտահոգվեմ, քանի որ չեմ կարող օնլայն լինել:
17. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, Կնյարդայնանամ, քանի որ չեմ կարող կապի մեջ լինել սոց. ցանցերում և այլ ինտերնետ ռեսուրսներում:
18. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ես ինձ անհարմար կզգամ, քանի որ չեմ կարողանա ստուգել վիրտուալ կոնտակտների նորությունները և նամակները:
19. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, կանհանգաստանամ, քանի որ չեմ կարողանա ստուգել էլ. փոստս:
20. Եթե մոռանամ իմ սմարթֆոնը, ես ինձ տարօրինակ կզգամ, քանի որ չեմ իմանա, թե ինչ անել:
Եթե Ձեր «այո»-ների քանակը չի գերազանցում 5-ը, ապա հեռախոսից կախվածությունը Ձեզ չի սպառնում, եթե 6-10-ը, ապա Դուք թեթև կախվածություն ունեք, եթե 11-15 «այո», ապա անհանգստանալու առիթ ունեք. եթե 16-ից ավել, ապա հեռախոսն ամբողջապես կուլ է տվել Ձեզ: