Առաջիկա օրերի ընթացքում կհաստատենք Բանանցի զարգացման ուղղվածությունը. Ռոման Ասխաբաձե
Спортtert.am-ը գրում է
«Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
- Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները «Բանանցի» ելույթներից:
- Բնականաբար, մեզ չեն ուրախացնում վերջին արդյունքները, բայց ամեն ինչ միանգամից չի լինում: Համոզված եմ, որ հաղթանակները կգան և դրա համար, ինչպես նախկինում էի ասում, անհրաժեշտ է շատ բան փոխել ակումբի ողջ կառուցվածքում
- Ինչպիսի՞ փոփոխությունների մասին է խոսքը:
- Մենք արդեն ունենք բավականաչափ տեղեկատվություն և վերլուծել ենք այն ամենն, ինչ տեղի է ունենում հիմա: Այդ պատառով առաջիկա օրերին պլանավորվում է հանդիպում ակումբի սեփականատերերի հետ, որի ընթացքում էլ կհաստատենք առաջիկա մրցաշրջանների ընթացքում զարգացման ուղին:
- Այսօր մարզադաշտում ներկա մոտ 2000 հանդիսականներ զգացին հանդիպման կազմակերպման մեջ տարբերությունները: Արդյո՞ք շարունակվելու են երկրպագուներին մարզադաշտ բերելուն ուղղված ծրագրերը:
- Սա շատ դրական պահ է: Մեկ շաբաթվա ընթացքում մեզ հաջողվեց ավելի շատ երկրպագու բերել մարզադաշտ, քան երբևէ վերջին տարիների ընթացքում: Հետագայում էլ պլանավորում ենք զարգացնել հավատարմության ծրագիրը և մեծացնել մեր մարզադաշտում հանդիսականների քանակը: Եվ այս ամենը թիմի ոչ լավագույն արդյունքների պարագայում: Բոլորին սպասու՛մ ենք մեր մարզադաշտում: