«Նոր ալիք»-ի պատվիրակ Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրն ստացել է 85 միավոր
Культура«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրը վաստակել է 85 միավոր` 88 հնարավորից: Երգիչը հոկտեմբերի 3-ին կատարել է Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Ժյուրիի 8 անդամները նրա ելույթը գնահատել են բացառապես 11 և 10 միավորներով: Համացանցում հասանելի է դարձել Գրիգոր Կյոկչյանի ելույթի տեսագրությունը:
Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին կմասնակցեն 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ կանցկացվի Սոչիում հոկտեմբերի 2-11-ը: Մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 12 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի 15 կատարողներ:
«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնողերգիչ Գրիգոր Կյոկչյանը դրական է տրամադրվածհեղինակավոր մրցույթին: «Մրցույթին լավ ենք պատրաստվում երաժշտական և ստեղծագործական իմաստով: Այն տեղափոխվել էՍոչի, ավելի մասշտաբային է լինելու: Ռուսները պետք է ապացուցեն, որ ավելի լավ կարող են կազմակերպել մ րցույթը, քան դաԼատվիայում էին անում: Լավ պատրաստվելու դեպքում լավ հորիզոնական կունենանք»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել է Կյոկչյանը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս եւ արտասահմանցի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը
մրցույթը տեղի է ունեցել2002 թվ
գաղափարը պատկանում է Իգոր Կրու