10 մթերք, որոնք կարելի է պահել ամբողջ կյանքում (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
fresher.ru-ն ընտրել է 10 մթերք որոնք կարող են գործնականորեն հավերժ պահպանվել:
Մեղր

Հին եգիպտական դամբարաններում հազարավոր տարիներ անց գտել են մեղր, որը մնացել է օգտագործելու համար պիտանի: Մեղրը չի փչանում այն պատճառով, քանի որ նրա մեջ պարունակվում է հակաբակտերիաներ: Միաժամանակ, այն իր կազմության մեջ ջուր չի պարունակում, որի պատճառով միկրոօրգանիզմներն այնտեղ չեն կարող ապրել: Ժամանակի հետ այն կարող է փոխել գույնը և բյուրեղանալ, բայց միևնույն է, մնում է ուտելու համար անվտանգ մթերք:
Շաքար

Կապ չունի ինչպիսի շաքար է, սպիտակ թե դարչնագույն, այն կարող է պահպանվել անվերջ: Սակայն, այդ մթերքը զգայուն է խոնավության նկատմամբ: Կլանելով խոնավություն, շաքարը կարող է բյուրեղանալ և վերածվել մի մեծ կտորի, որը հետագայում պետք է ջարդել մուրճով: Այն պահպանեք այնպիսի անոթում, որտեղ խոնավություն չի թափանցում:
Սպիտակ բրինձ

Սպիտակ բրնձի պարկը կարող է ծածկվել դարավոր փոշիով, բայց ներսում հատիկները չեն կորցնում իրենց սննդարար հատկությունները: Դա վերաբերվում է միայն սպիտակ բրնձին, իսկ դարչնագույն բրնձի պահպանման ժամկետները խիստ սահմանափակ են:
Աղ

Նրա պահպանության ժամկետը երբեք չի անցնում, որովհետև տեխնիկապես այն ոչ թե սնունդ է, այլ՝ հանքանյութ: Աղն էլ շաքարի նման կարող է կլանել խոնավություն և քարանալ:
Եգիպտացորենի օսլա

Սովարաբար օսլան օգտագործում են որպես սննդամթերքների խտացուցիչ: Որպեսզի պահպանեք օսլան ընդմիշտ, համոզվեք, որ այն պահված է հերմիտիկորեն փակ, չոր և սառը տեղում:
Թունդ սպիրտային խմիչքներ

Ալկոհոլային խմիչքների, ինչպիսին են ռոմը, վիսկին և օղին, պիտանելիության ժամկետը երբեք չի անցնում: Քանի դեռ այն պահպանվում է մութ, սառը տեղում և պինդ փակված է, հարկ չկա շտապելու այն օգտագործել:
Քացախ

Քացախը նույնպես մշտապես մնում է օգտագործման համար պիտանի: Տարիների հետ նրա օգտակար հատկությունները միայն բարելավվում են:
Սոյայի սոուս

Սոյայի սոուսում պարունակվում է չափազանց մեծ քանակությամբ աղեր, որը կանխում է այնտեղ բակտերիաների աճին: Դրա շնորհիվ այն կարիք չունի պահածոյացման: Չնայած այդ սոուսը չի փչանում, բայց այն ավելի համեղ է թարմ վիճակում:
Արգանակի խորանարդներ

Դրանք իրենցից ներկայացնում են պատրաստման ընթացքում ջրազրկված, խտացված և կոնցենտրացված բանջարեղենային և մսային արգանակ: Աղի մեծ քանակությունը և նատրիումի գուլտամատը թույլ է տալիս խորանարդները պահպանել անսահմանափակ ժամանակ:
Հալած յուղ

Այն արտադրվում է կարագը հալեցնելով և ջրազրկելով: Այդ պատճառով այն հնարավոր է հերմետիկ փաթեթում պահել հավերժ: Այն շատ օգտակար է, և պարունակում է վիտամին A, E, և D: