Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր
Lifestyle«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից:
Արմենպրես-ի փոխանցմամբ` երգիչը հոկտեմբերի 4-ին IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Համացանցում հասանելի է դարձել այդ ելույթի տեսագրությունը:
Մրցութային առաջին օրը երգիչը վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից: Նա հոկտեմբերի 3-ին կատարել էր Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը:
Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ տեղի է ունենում Սոչիում հոկտեմբերի 2-11-ը:
«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնողերգիչ Գրիգոր Կյոկչյանը դրական է տրամադրված հեղինակավոր մրցույթին: «Մրցույթին լավ ենք պատրաստվում երաժշտականև ստեղծագործական իմաստով: Սոչիում այն ավելի մասշտաբային է լինելու: Ռուսները պետք է ապացուցեն, որ ավելի լավ կարողեն կազմակերպել մրցույթը, քան դա Լատվիայում էին անում: Լավ պատրաստվելու դեպքում լավ հորիզոնականկունենանք»,-Արմենպրեսին-տված հարցազրույցին ավելի վաղ ասել էր Կյոկչյանը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս եւ արտասահմանցի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան , Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վարումը:
Միջազգային «Նոր ալիք»
մրցույթը տեղի է ունեցել2002
գաղափարը պատկանում է Իգոր