Չինաստանը պատուհասած «Մուչժիգե» թայֆունի հետեւանքով կան զոհեր ու հարյուրավոր վիրավորներ
ОбществоՉինաստանի Գուանդունի նահանգում վեց մարդ է զոհվել, 215-ը՝ վիարվորվել «Մուչժիգե» թայֆունի (չինական անվանումը՝ «Ցայհուն») պատճառով, շտապ կարգով տարհանվել Է շուրջ 30 հազար բնակիչ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, անհայտ կորած է համարվում 16 ձկնորս:
Գուանչժոու քաղաքի (Գուանդունի նահանգ) իշխանությունները հաղորդել են, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան շուրջ 410 հազար ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության, եւս 480 հազարը՝ առանց ջրի:
Գիշերվա ընթացքում կոմունալ ծառայություններն ամբողջ ծավալով վերականգնել են էլեկտրականության եւ ջրի մատակարարումը:
«Մուչժիգե» թայֆունը հոկտեմբերի 4-ին պատուհասել է Գուանդունի եւ Հայնանի հարավային նահանգները: ՉԺՀ-ի պետական օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ Գուանդունի նահանգի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններում ավելի քան 100 միլիմետր տեղումներ են գրանցվել, Շենչժեն գերքաղաքի շրջանում այդ ցուցանիշը գերազանցել է 249 միլիմետրը: Առանձին բնակավայրերում քամու պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 67,2 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: