ԱԺ շենքի դիմաց կրքերը չափազանց թեժ են
ОбществоԻնչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ շենքի դիմաց են հավաքվել «Ո´չ»-ի ճակատի անդամները, ովքեր, թռուցիկներ բաժանելուց բացի, փորձեցին պաստառ փակցնել ԱԺ ճաղավանդակներին: Հասարակական կարգը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին պաստառ փակցնել, ինչն էլ բողոքի ալիք բարձրացրեց ցույցի մասնակիցների մոտ:

Վիճակն այժմ թեժ է: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին կոչ է անում խուսափել արհեստական բախումներից, սակայն ցուցարարները նրան չեն ենթարկվում: Այստեղ է գտնվում նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով պաշտպանում է ցուցարարներիի քայլերը:


Սոսե Չանդոյան