Երևան տոնի առթիվ Հայաստան կժամանի գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն
Общество«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական ծրագիրը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ հոկտեմբերի 1-ից մինևչ օրս նախատեսված 2797 ընտանիքներից Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել 1590 ընտանիք:
Զեկուցվել է նաև, որ այս պահի դրությամբ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանի 13 երկրներից քույր և գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն: