«Էրեբունի-Երևան 2797» սոցիալական ծրագրի 6-րդ օրը նվերներ կստանա 359 ընտանիք
Общество«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 6-րդ օրը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նվերներ կստանա ընդհանուր թվով 359 ընտանիք: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում մայրաքաղաքի սոցիալական ամենատարբեր խմբերի ընտանիքների: Հոկտեմբերի 5-ի դրությամբ կենցաղային տեխնիկա է բաշխվել 1969 ընտանիքների: