10 բան, որ արժե անհապաղ իրականացնել
Lifestyle1in.am-ը գրում է .
Ինչ ասես, որ միտդ չի գալիս: Բայց կան կարևորները, որոնք անպայման պետք է իրագործել:
1. Այն, ինչի մասին երազում էիր, երբ դեռ փոքր էիր` կիթառ նվագել, բարձր սուլել, խաղաքարտերով ֆոկուսներ անել սովորել… Մանկական երազանքները բոլորի մոտ տարբեր են, և եկել է դրանք իրականացնելու ժամանակը։
2. Ղեկավարությունից վստահաբար աշխատավարձի ավելացում խնդրել` հստակ գիտակցելով, որ դու դրան արժանի ես։
3. Հետևել քո սիրելի ամսագրում առաջարկված սիրային հնարքներին: Տեսությանը ծանոթացար, այժմ պրակտիկայի հերթն է։
4. Քայլել բարձր, շա՜տ բարձր կրունկների վրա: Ոչ մի դժվար բան չկա. պարզապես հարկավոր է ընտրել հարմարավետ կոշիկ և անհրաժեշտության դեպքում «զինվել» ոտքի հանգստացնող քսուքով։
5. Լռել ամեն անգամ, երբ մեծ ցանկություն ես ունենում գործընկերներիդ հետ քննարկել ձեր աշխատակցուհուն, մայրիկիդ պատմել ընկերոջդ «լավ» կողմերի մասին և ընկերուհիներիդ հետ կիսել վերջին բամբասանքները: Երբեմն լռելն, իրոք, լավագույն տարբերակն է։
6. Ասել «ո՛չ». վերջապես սովորիր դա անել: Հավատա՛, հնարավոր է։ Կրկնիր մեր հետևից` ո՛չ, ո՛չ, ո՜չ… Դե ի՞նչ…
7. Դասակարգել համակարգչի էկրանով մեկ «թափռտած» լուսանկարները. առանձնացնել ըստ ամսաթվերի, իսկ որպես լավագույն լուծում` տպել դրանք ու դասավորել ալբոմների մեջ։
8. Վերջապես փողկապ կապել սովորել. ընկերդ այդ քայլը կգնահատի ըստ արժանվույն։
9. Սովորել պատրաստել նրա մայրիկի ֆիրմային ճաշատեսակը` բոլոր մանրամասներով, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինես լսել «Վատ չէ, սակայն մայրիկը կարծես ուրիշ համեմունք էլ է օգտագործում…» կամ նմանատիպ այլ դիտողություններ։
10. Ամեն ամիս մի կողմ դնել աշխատավարձի 10%-ը և ոչ մի պարագայում չծախսել այդ գումարը, անգամ՝ հանուն գեղեցիկ շորիկի կամ սքանչելի կոշիկի…