Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիրներ են դարձել Հոփքինսը եւ Գրիգորովիչը
КультураՍտանիսլավսկու միջազգային մրցանակի ժյուրին հայտարարել Է դափնեկիրների անունները: Նրանց թվում են՝ բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը եւ ռուս բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը: Էնթոնի Հոփքինսը պարգեւն ստացել Է «Համաշխարհային դերասանական արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» անվանակարգում, իսկ Յուրի Գրիգորովիչը « Թատերական արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» անվանակարգում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հինգ այլ դափնեկիրներ՝ թատրոնի երիտասարդ արտիստներ, պարգեւատրվել են «Հեռանկար» անվականարգում:
Ստանիսլավսկու մրցանակը սահմանվել Է 1994 թվականին՝ Պարգեւատրման ներկայիս արարողությունը թվով քսաներորդն Է: Ժյուրին գլխավորել Է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Բարինովը:
Պարգեւը 2,5 հազար դոլար Է նախատեսում բեմի վարպետների եւ ավելի համեստ գումար՝ «Հեռանկար» երիտասարդական անվանակարգում հաղթողների համար: Ստանիսլավսկու մրցանակի անցած տարիների դափնեկիրների թվում են Օլեգ Յանկովսկին, Գալինա Վոլչեկը, Արմեն Ջիգարխանյանը, Քսենյա Ռապոպորտը, Յուրի Լուժկովը եւ ուրիշներ: