Շվեդիայում անցնում են վեցժամյա աշխատանքային օրվա
ОбществоՇվեդիայի խոշորագույն ընկերություններն սկսել են անցնել վեցժամյա աշխատանքային օրվա, որպեսզի մեծացնեն աշխատանքի արտադրողականությունը եւ ավելի երջանիկ դարձնեն աշխատակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է Sputnik-ը՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Վեցժամյա աշխատանքային օրվա անցնելու նպատակն այն Է, որ մարդիկ կարողանան ավելի արդյունավետ աշխատել եւ ավելի շատ ժամանակ ունենան անձնական կյանքի համար:
Այն ձեռնարկությունների ղեկավարները, որոնք արդեն երկու ժամով կրճատել են աշխատանքի տեւողությունը, պահպանելով նախկին աշխատավարձը, պնդում են, որ այդ քայլը թույլ Է տվել բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը եւ ավելի երջանիկ դարձնել աշխատողներին:
Այժմ նրանք ավելի շատ ժամանակ ունեն անձնական կյանքի, ընտանիքի, ինչպես նաեւ սպորտով զբաղվելու համար: Արդյունքում՝ նրանք երջանիկ են թե աշխատավայրը թողնելիս, թե հաջորդ օրն այնտեղ վերադառնալիս: Փոխարենն, ինչպես նշվում Է, աշխատակիցներին խնդրում են աշխատաժամին խուսափել սոցիալական ցանցերում ակտիվությունից եւ աշխատանքից շեղող այլ գործունեությունից: