Իտալական «Արարատ» նվագախումբը կցուցադրի Հայաստանին նվիրված երաժշտական ներկայացում
КультураԻտալական «Արարատ» համույթը Հայֆեստին կներկայացնի Հայաստանի համար գրված ստեղծագործություն, ինչպես նաև հայ-իտալական մշակույթի միաձուլումից ստացված ներկայացում-համերգ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կոմպոզիտոր Նիկոլա Արատան:
«Երևանյան շարանվագ» ստեղծագործությունը գրելուց առաջ մենք լսում էինք հայկական ազգային երաժշտություն, և որոշեցինք ստեղծագործությունը գրելուց այն պատկերացնել որպես ֆիլմի համար մի երաժշտություն՝ մտքում պահելով Երևանի և Արարատի պատկերները», - Արմեդնպրես-ի հաղորդմամբ` հանդիպմանն ասաց Նիկոլա Արատան:
Միլանից ժամանած երաժիշտների գրած ստեղծագործության մեջ երաժշտության միջոցով կներկայացվեն Հայաստանի խորհրդանիշներ Գառնին, Գեղարդը, Խոր վիրապը և Արագածը:
Երաժշտությունը հստակորեն հիշեցնում է ֆիլմերի երաժշտությունը, զգացվում է համաշխարհային երաժշտության, ավանգարդ երաժշտության, ջազ նվագախմբերի, փոփ երաժշտության (Թոմ Ոեյթսի) ազդեցությունը։
Երևանյան հանդիսատեսն այն հնարավորություն կունենա դիտելու հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնի բեմում: