Նանսենի մրցանակն ստացել Է գաղթական աղջիկների համար դպրոց բացած աֆղանցի մանկավարժը
ОбществоՀումանիտար գործունեության բնագավառի միջազգային պարգեւը՝ Նանսենի մրցանակը, հանդիսավոր կերպով հանձնել են 2015 թվականի դափնեկրին՝ աֆղանցի ուսուցչուհի Ակիլա Ազիֆին, որը դպրոց Է բացել գաղթական աղջիկների համար, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Ազիֆին՝ Աֆղանստանի 49-ամյա քաղաքացուհին, իր կյանքը նվիրել Է աֆղանցի այն աղջիկներին կրթելու գործին, ովքեր Պակիստանում ապրում են փախստականների ճամբարում: Նրա ջանքերի շնորհիվ շուրջ հազար մարդ կարդալ ու գրել են սովորել: ՄԱԿ-ի տվյալներով՝ փախստականների ընտանիքների միայն յուրաքանչյուր երկրորդ երեխան կրթություն ստանալու հնարավորություն ունի:
«Ազիֆին իմաստնության, խանդավառության եւ նպատակասլացության բացառիկ միաձուլում Է արդյունքի հասնելու համար: Նրա օգնության շնորհիվ կրթություն են ստացել շուրջ հազար աղջիկներ: Դա հիանալի օրինակ Է, որն իսկապես արժանի Է պարգեւների»,- հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Անտոնիո Գուտերեշը՝ հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:
Նանսենի մրցանակը ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ամենամյա մրցանակն Է: Պարգեւը, որն ավելի վաղ հայտնի Էր որպես Նանսենի մեդալ, կոչվել Է Ֆրիտյոֆ Նանսենի՝ նորվեգացի բեւեռախույզի, Ազգերի լիգայի փախստականների գործերի առաջին գերագույն կոմիսարի եւ 1922 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի պատվին:
Պարգեւը հիմնվել Է 1954 թվականին եւ ամեն տարի շնորհվում Է առանձին անձանց կամ կազմակերպությունների՝ ի նշան նրանց բացառիկ ու անձնվեր աշխատանքի գնահատման, որը նրանք կատարում փախստականների բարեկեցության համար:
Մրցանակը բաղկացած Է հուշամեդալից եւ 100 հազար ԱՄՆ-ի դոլարից, որը հատկացնում են Նորվեգիայի եւ Շվեդիայի կառավարությունները: Պարգեւի առաջին դափնեկիրը դարձել Է Էլեոնոր Ռուզվելտը: Նանսենի մրցանակն ամենահեղինակավոր պարգեւն Է համարվում ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: