Էրեբունի–Երևանը պետք է նշվի մեծ թափով. Շուշան Պետրոսյան
ОбществоԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն խորհրդարանում անդրադարձել է Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման պնդումներին:
Նրա կարծիքով` Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման կողմնակիցները պարտվողական հոգեբանություն ունեն։
Նա նման կարծիք է հայտնել նախօրեին խորհրդարանում` անդրադառնալով տոնի չեղարկման պնդումներին։
«Ես` որպես երևանցի, կարծում եմ, որ այդ տոնը պետք է նշվի ավելի մեծ էնտուզիազմով, քան մեռելոցները: Բոլոր բացասական բաներին հլու-հնազանդ համաձայնում են: Ես կարծում եմ`տոն պետք է լինի և շատ պետք է լինի»,- ասաց պատգամավորը: