Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 13.9 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 13.9 տոկոսով և կազմել 522 մլրդ 458.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 103.5 մլն ԱՄՆ դոլար)։
Ինչպես Արմենպրեսը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է 13.5 տոկոսով՝ մինչև 504 մլրդ 873 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 294 մլրդ 705.4 մլն դրամ՝ 2014թ. առաջին ութ ամիսների համեմատ ավելանալով 20.6 տոկոսով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝ 210 մլրդ 167.6 մլն դրամ (աճը՝ 3.9 տոկոս)։ Ձկնորսության ոլորտում գրանցվել է 28.2 տոկոս աճ, և արտադրության ծավալը կազմել է17 մլրդ 585.2 մլն դրամ։