Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ»-ի, Լեդի Գագայի հետ հանդիպման եւ Սիրուշոյի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Իվետա Մուկուչյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Simple Like a Flower»երգի տեսահոլովակը, նրա անունը քննարկվում է որպես «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանի ներկայացուցչի հավանական թեկնածու։ Երգչուհին “ֆեյսբուքյան” իր էջում պատասխանել է իրեն ուղղված մի շարք հարցերի: Ստորեւ ներկայացնում ենք ուշագրավ հարցերն ու պատասխանները:
- Արդյո՞ք ունես հունական արմատներ:
- Ոչ, մայրս հայուհի է, հայրս էլ` կիսով չափ հայ, կիսով չափ ուկրաինացի-ռուս:
- Ո՞վ է Ձեր կյանքում լավագույն օրինակը։
- Մայրս: Նա պոզիտիվ է, սուր մտքով եւ ուժեղ, միշտ առաջինը մտածում է ընտանիքի, հետո իր մասին եւ ժպտում է ցանկացած իրավիճակում։ Ես դեռ զարմանում եմ, թե ինչպես է նա այդ ամենն անում իր ողջ կյանքում։
- Մի հարցազրույցում ասել ես, որ Լեդի Գագային հանդիպել ես մինչեւ նրա հանրաճանաչ դառնալը։ Կպատմե՞ս` ինչպիսին էր ձեր հանդիպումը։
- Մերսի, որ հիշեցիք։ Նա այնքան հասարակ եւ հավասարակշռված էր, որ երբ դարձավ Լեդի Գագա, սկզբում չճանաչեցի։ Ես կասեի` ամաչկոտ էր ու աշխատասեր։ Ստուդիայում պրոֆեսիոնալ ձեւով աշխատեցինք, ցավոք, այդ նախագիծը չկայացավ։ Այդ նախագծի մենեջմենթը երգ էր փնտրում, Լեդի Գագան այն տրամադրեց, բայց քանի որ գլխավոր հերոսը մայրացավ, այդպես էլ կիսատ մնաց։

