Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տեղեկատվություն թաքցնելը նույնքան անիմաստ է, որքան մաղով ջուր կրելը. Արամ Անանյան

Լրատվական նյութերով գումար վաստակելը բարդ գործ է, քանի որ բոլոր ոլորտներում էլ՝մրցունակ, պահանջված ու որակյալ արտադրանքը թանկ արժե: Այդ թվում` նաեւ լուրերը, որոնք մեր գերհագեցած մեդիա դաշտում ապահովում են լրատվամիջոցների օրվա հացը: Հայաստանի ամենահին լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի համար իրավիճակն ավելի կայ ուն է, քանի որ գրեթե 100-ամյա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը պետական հովանու ներքո է գործում եւ, համենայնդեպս, ֆինանսական հարցերում իրեն ավելի ապահով է զգում, քան մյուս գործակալությունները: «Արմենպրես»-ը երկար տարիներ լուրերի մոնոպոլիստ է եղել (սովետական տարիներին այլ կերպ լինել չէր կարող), իսկ հիմա ստիպված է մրցակցել: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը media.am-ի հետ զրույցում նշել է, որ դա դրական կողմեր ունի, քանի որ թույլ է տալիս հասկանալ սեփական արտադրանքի որ ակն ու կշիռը: Նա առավելություն է համարում այն փաստը, որ «Արմենպրես»-ը հիմնականում հայալեզու հատվածի համար է աշխատում: Շուրջ 40 աշխատակից ունեցող գործակալությունը (որից մեկ քառորդը Երեւանի ու մի քանի մարզերի լրագրողներ են) մեծ նշանակություն է տալիս թարգմանական բովանդակությանը: Անգլերեն ու ռուսերեն տարբերակաների հետ մեկտեղ հիմա փորձարկվում է նաեւ արաբերեն բաժինը: Գործակալության օրվա ժապավենը կազմված է լինում մոտավորապես 180 լուրից, որոնք արտացոլում են եւ՛ տեղական, եւ՛ միջազգային իրադարձությունները:

-Հիմա այնքան շատ են լրատվամիջոցները, որ թվում է՝ գործակալությունից լուր գնելու կարիք չկա: Յուրաքանչյուր մեդիայի լրագրող ինքը կարող է լուր գրել: Մանավանդ, որ ամենօրյա ինֆորմացիան էլ մեծ ծավալի չէ:

-Գործակալությունից լրահոս գնելով՝ մեդիան խնայում է իր ժամանակն ու ֆինանսական միջոցները եւ կարողանում է ավելի արդյունավետ կառավարել իր ռեսուրսները: Այսինքն՝ գործակալության հետ համագործակցությունն ունի բացահայտ տնտեսական հիմնավորում:

Բացի այդ՝ մենք թղթակցային ցանցի միջոցով արտադրում ենք նաեւ բացառիկ բովանդակություն: Օրինակ՝ վերջերս մեր թղթակիցը Բրյուսելից լուրեր էր մատակարարում Եվրոպական խորհրդարանից, եւ դա իրոք պահանջված էր բաժանորդների կողմից:

Իհարկե, լրատվության վաճառքը բարդացել է, քանի որ թե՛ լրատվական հոսքերն են ավելի բազմազան դարձել, թե՛ պահանջներն են փոխվել: Բայց մենք փորձում ենք պահպանել լրագրողական ստանդարտները:

-Արդյո՞ք տեղի չի ունենում հավասարեցում, երբ լրատվամիջոցները հիմնվում են նույն գործակալության լրահոսի վրա:

-Իրականում դա նորմալ աշխատանքային մոդել է, աշխարհում էլ լրատվամիջոցների լրահոսներում լուրջ տոկոս են կազմում գործակալությունների լուրերը: Եվ որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, թե ինչու են շատ, ասենք, «AP»-ի («Ասոշիեյթիդ Փրեսի») լուրերը:

Մեծ հաշվով՝ ամենօրյա մեդիա միջոցառումների (հիմնականում՝ ասուլիսների) լուսաբանման համար աշխատուժ ծախսելու կարիք չկա: Կարելի է ստանալ ժապավենն ու հետո դրա հիման վրա կառուցել սեփական բովանդակությունը:

Բացի այդ՝ հիմա շատ է կարեւորվում լուրերի ստուգումը (հատկապես սոցիալական ցանցերի ու նոր մեդիայի զարգացման պայմաններում): Լուրերի ճշտումն ու ստուգումը՝ verification-ը, անհրաժեշտություն են, մանավանդ, երբ մեծ է չստուգված լուրերին հանրային հնչեղություն տալու գայթակղությունը: Երբեմն անտեսվում է, որ չստուգված լուրերի հրապարակումն ի վնաս է թե՛ լրատվամիջոցին, թե՛ բարձրացրած թեմային:

Գործակալությունները լուրի ստուգման իրենց մեխանիզմներն ունեն ու փորձում են լինել եւ՛ արագ, եւ՛ հավաստի:

-Ինչպե՞ս եք ձեր գործակալությունում ապահովում լուրերի ստուգումը, թեկուզ, ասենք, Բրյուսելից:

-Ցանկացած կարծիք կամ մեկնաբանություն ապահովում ենք աուդիո եւ վիդեո ձայնագրությամբ: Իսկ երբ որեւէ աղբյուրով չի ստացվում հավաստել տեղեկությունը, ուղարկում ենք մարդ, որ գնա ու տեղում տեսնի կատարվածը:

Ստուգման գործիքներից մեկը ձայնագրությունների պահպանումն է: Բոլոր ձայնագրությունները պահպանվում են առնվազն մեկ ամիս (ավելի երկար հնարավոր չէ, քանի որ արխիվները հսկայածավալ են): Ենթադրում ենք, որ այդ ժամկետը բավարար է հնարավոր անախորժություններից խուսափելու ու ապացույցներ ներկայացնելու համար:

-«Արմենպրես»-ն ամբողջությամբ պետական կառույց է եւ ապահովագրված է շուկայի քմահաճույքներից: Հնարավո՞ր է արդյոք մեր պայմաններում գումար աշխատել լուրեր վաճառելով:

-Կարելի է, բայց, անկեղծ ասած, առանց պետության աջակցության, դա շատ բարդ կլինի: Ամենօրյա լուրերի ժապավենը շահավետ ու կենսունակ մոդել է, մանավանդ, որ մեզ մոտ դինամիկ աճում է ինտերնետային լրատվամիջոցների շուկան:

Իհարկե, երբ գործակալությունը պետական բաժնեմաս ունի, այն կարող է իրեն թույլ տալ պակաս սկանդալային լինել ու պահպանել ակադեմիական լրագրողական չափանիշները, քանի որ գիտի՝ իր հիմնական կարիքները կախված չեն թեժ լուրերից:

-Պետական հովանու ներքո աշխատելն, իհարկե, հարմար է, քանի որ ֆինանսական զրահ կա: Բայց կարծում եմ՝ կան նաեւ ռիսկեր: Այդպես չէ՞:

-Շատ բան կախված է պետությունից: Պետական գործակալություն լինելով՝ կարելի է վերածվել քարոզչական գործիքի, բայց կարելի է նաեւ հակառակն անել՝ բազմակարծության գործիք դառնալ:

Ժամանակակից աշխարհում, երբ լուրերն առավել առեւտրականացվում են, հաճախ տեսնում ենք, որ թերթերում կամ հեռուստաեթերում կարեւոր լուրերի համար տեղ չի գտնվում: Իսկ պետական գործակալությունը լրացնում է այդ բացը՝ հաղորդակցության դեր կատարելով: Այն իր գործընկերներին դրդում է հետեւել, պրպտել, հետարքրքվել նաեւ այլ՝ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվությամբ:

-Իսկ եթե պետության որոշումն ի շահ հանրությա՞ն չի լինում:

-Մեր գործը լրագրությունն է, իսկ գնահատականներ թող տան փորձագետները: Մենք արտադրում ենք լրատվություն, իսկ այն երբեք չի կարող լինել սեւ ու սպիտակ: Լրագրությունը թթվածնի պես գույն ու հոտ չունեցող նյութ է, իսկ գունավորումներն արդեն տալիս են ընթերցողները:

Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ լրագրության ագրեգատային վիճակը մաքուր է (չեմ ուզում ասել՝ չեզոք), իսկ այդ մաքուր նյութի մեջ տարբեր տարրեր տեսնելն արդեն յուրաքանչյուրի գործն ու իրավունքն է:

-Ունե՞ք բաժանորդներ արտասահմանյան լրատվամիջոցների կամ գործակալությունների շարքում:

-Ազգային լրատվական գործակալությունները կիրառում են լուրերի ժապավենի փոխանակում: Եվ մենք հիմա համագործակցում ենք շուրջ 20 գործակալությունների հետ, նաեւ հրապարակում ենք երկկողմանի հետաքրքիր տեղեկություններ, միասնական լուրեր, որոնք երբեմն դառնում են համաբրենդային արտադրանք:

Ընդհանրապես բոլոր գործակալությունների լուրերի կառուցման ձեւաչափն ու տրամաբանությունը նույնն են՝ պիտի լինի լիդ, իր տեղում արված մեջբերում, պահպանվի համատեքստը, նախապատմությունը: Եվ մեր արտադրանքը համադրելի է միջազգային  ստանդարտներին:

-Դրսի ու ներսի համար արված լուրերը տարբերվու՞մ են: Գործու՞մ եմ ինֆորմացիոն ֆիլտրերը:  

-Անկեղծ ասեմ՝ 21-րդ դարում տեղեկատվություն թաքցնելը նույնքան անիմաստ է, որքան մաղով ջուր կրելը կամ էլ Սիզիփոսի պես քարը սարի գագաթը հասցնելը: Հասցնում ես գագաթին, քարը գլորվում է: Այսինքն՝ եթե չխոսես որեւէ երեւույթի մասին, դա չի նշանակում, որ երեւույթը կվերանա:

Եթե լուրը կա, ու այն հետաքրքրում է բաժանորդներին, ապա առանց միջամտության թարգմանվում է այլ լեզուներով: Տեղեկատվություն թաքցնելն անշնորհակալ գործ է:

-Հայաստանյան հատկապես ո՞ր լուրերն են մեծ ուշադրության արժանանում աշխարհում:

-Եթե հաշվի չառնենք խոշոր քաղաքական ու տնտեսական նորությունները (նաեւ ընտրությունները), ապա կայուն հետաքրքրություն են ներկայացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունները, նոր դրամանիշների կամ դրոշմանիշների թողարկումը, որը հետաքրքրում է մեծ թվով նումիզմատներին ու ֆիլատելիստներին:

Թվում է, թե դրանք ներքին օրակարգում կարեւոր լուրեր չեն, բայց շատ են տարածվում: Միշտ պահանջարկ ունեն վիճակագրական տվյալները, պեղումների մասին լուրերը, գտածոների հայտնաբերումը:

Օրինակ՝ մեզ համար շատ անսպասելի էր, երբ անգլալեզու բաժնում մեծ քանակի հղումներ ստացավ այն լուրը, թե ինչպես են Հայաստանի դպրոցներում կազմակերպվում ռոբոտաշինության դասերը:

-Պեղումներն ու դասերը հայաստանյան լրահոսում հազվադեպ են տեղ գտնում: Հայաստանում ամենաընթերցվողը, թերեւս, քաղաքական լուրերն են:

-Այո, քաղաքականությունն ու ավտովթարների մասին լուրերը: Ես դրանք անվանում եմ «ստերիլ լուրեր»: Մենք, օրինակ, փորձում ենք հնարավորինս ձերբազատվել վթարների մասին լուրերը ժապավենում ընդգրկելուց:

-Վթարների մասին լուրերը բարձր դիտելություն՝ թրաֆիք, ունեն:

-Թրաֆիք ձեռքբերելու բոլոր ազնիվ ու անազնիվ ճանապարհները հայտնի են: Ինձ ավելի հետաքրքրում է մեր լրատվական արտադրանքին արված հղումները, ինչը կշիռ է հաղորդում գործակալությանը:

-Իսկ հնարավո՞ր է, որ զանգեն պետական այրերն ու ասեն՝ այս լուրը մի հրապարակեք: Կամ էլ հրապարակեք ա՛յս շեշտադրումներով:

-Այս չորս տարիների ընթացքում, ինչ աշխատում եմ «Արմենպրես»-ում, նման դեպք չի եղել:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

 

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете